×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 21:39

Մուլտիկնիկ 07.11.2017

Published in Մուլտիկնիկ
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 21:39

Անցուդարձ 07.11.2017

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 21:38

Էպիկենտրոն 06.11.2017

 

Published in Էպիկենտրոն

Առողջապահության ոլորտին այս տարի նախորդ տարվա համեմատ պետական բյուջեից 5 ու 8 միլիարդ դրամով ավելի քիչ փող է հատկացվելու: 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգմավորները հենց այս կետի վրա են ուշադրություն դարձել: Ծառուկյան խմբակցության պատգամավորները ուշադրություն են դարձրել, որ ժողովրդի վիճակը գնալով վատանում է, մինչդեռ կրճատվում է սոցիալական պաշտպանվածության ոլորտի բյուջեն: Գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորները հարցեր են տվել նաեւ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին:

Այսօր իրենց ղեկավարած գերատեսչությունների հաջորդ տարվա ֆինանսական հատկացումներն են ներկայացրել նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտի պատասխանատու նախարարները:  Պետպատվերը պետք է փոխարինվի կրթաթոշակային հիմնադրամով, բայց ոչ հիմա:

 Հանրապետության ղեկավարը հարցազրույցի ժամանակ շեշտել է, որ Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերությունն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել:  Հիշեցնենք, որ  Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով  նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել էր Հնդկաստան:

 Մի քիչ քրտնաջան աշխատանք համեմված թարմ գաղափարով եւ չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հայկական ստարտափները համաշխարհային ճանաչում ձեռք բերեն: Հանրահայտ դառնալու ճանապարհն է բռնել սմարթ Մուն սավառնող խցիկը: Սարքն ինչ ասես չի անում՝ տան անվտանգությունն է ապահովում, մտածում է էլեկտրաէներգիայի խնայողության մասին, օդի մաքրությունն է ապահովում, միայն սուրճ չի կարողանում պատրաստել:

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 13:23

Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը սիրում է որս անել

Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա գյուղի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը սիրում է որս անել: Դատելով նրա հրացանը ուսած ու սատկած կենդանիների հետ լուսանկարներից նա Աստծո հետ գործերն ավարտելուց հետո գնում է որսի: Օրական թե քանի ժամ է անցկացնում հավատացյալ իր հոտի հետ, թե ինչ հոգեւոր արժեքներ է քարոզում տեր հայրը, դժվար չէ պարզելը, ակնհայտ է, որ առավոտ կանուխ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի աղոթքով չեն արթնանում  Նոր Եդեսիայի գյուղացիները: Դժվար է հասկանալ, որ մի սպանիրի իմաստն ընկալած մարդը, Աստծո աչքը քաղցրացնելու համար չի ծառայում բանակում, սակայն հաճույք է ստանում անիմաստ մի փամփուշտ թեկուզ օդ կրակելուց, էլ չասենք կենդանիներին դարանակալ գետնին փռելուց: Կենդանիներ, որոնք ոչնչացման եզրին են ու գրանցված են Կարմիր գրքում: Հասարակությունն ապշած է տեր հոր ապրելակերպից եւ սպասում է, որ կլինի արժանի պատիժ, եթե ոչ այս, գոնե այն կյանքում: Մեր հովիվը հետո բացատրել է, որ շատ է սիրում սունկ հավաքել ու լուսանկարվել պատահաբար իր ճամփին հայտնված ու վաղուց սատկած կենդանիների հետ:

Այս շաբաթ սկսվեց  2018թ պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նախարարությունները գցում-բռնում են, թե ով որքան փող է ստանալու ու ինչի վրա են ծախսելու, մինչդեռ սուղ միջոցներով ապրողների համար պետական բյուջեն լավ լուր չունի: 2017 թվականի բյուջեի համեմատ  2018 թվականին կանխատեսել են եկամտի 8 տոկոս աճ, դեֆիցիտը կլինի 3,8 տոկոս, ծախսը՝ 7,7 տոկոս: Իսկ Կառավարության  830-850 մլն  դոլարի խոստացած ներդրումը, որի մեջ մտնում են եւ մասնավորը եւ պետականը 100 տոկոսով կատարվելու է  մինչև տարվա վերջ: Այս լավատեսական ցուցանիշները աղավաղում է մեր իրականությունը, թանկացել է բենզինը, կարագը, միսը, կաթնամթերքը, նոր տարուց էլ կթանկանան խմիչքը, ծխախոտն ու ավտոգազը: Կենտրոնական բանկը հաշվարկել է, որ դա չնչին բան է մեր նման երկրի համար: Կյանքի թանկությանն անտեղյակ պաշտոնյաները մտմտում են նաեւ ջուրը եւս 14.3 դրամով թանկացնելու հարցը: Մենք պարտաճանաչ վճարում ենք բոլոր հարկերը, սակայն նույնքան պարտաճանաչորեն Կառավարությունը չի լուծում մեր կյանքը բարելավելու հարցը: Օր օրի Հայաստանը ընկալվում է կոմունալ վարձերի վճարման երկիր: Ով ինչպես է հասկացել թանկացումը:

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 09:43

Կիրակնօրյա Էպիկենտրոն 05.11.2017

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։