Items filtered by date: Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի կարծիքով՝ ռուսական առաջատար հեռուստաընկերությունների եթերում Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունը թեթևաբարո կնոջ հետ համեմատելը ընդամենը շոու է, որը կապ չունի Ռուսաստանի պաշտոնյաների դիրքորոշման հետ: ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հնչած գնահատականները համարել է անհեթեթ և տգետ, իսկ Սոցիալական ցանցերում բուռն քննարկման արժանացած ռուսական հաղորդումները հայ օգտատերերից շատերը համարել են դատարկ և դիլետանտ քննարկում:

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրի որոշմամբ կբարելավվեն զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանները: Անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքի: Ընդունվել է նաև որոշում, որով նախատեսվում է առավել դյուրացնել զինծառայողների ընտանիքների բնակարանով ապահովելու գործընթացը:

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 12:26

Էպիկենտրոն 30.11.2017

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 12:26

Մուլտիկնիկ 30.11.2017

Published in Մուլտիկնիկ
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 12:26

Անցուդարձ 30.11.2017

Published in Անցուդարձ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը մեծ շուքով տոնել է հիմնադրման 50-րդ տարեդարձը: Հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Տոնի կապակցությամբ ԲՀԿ առաջնորդը դրամական խոշոր պարգևի է արժանացրել դպրոցում 50-ամյա գործունեություն ծավալած մանկավարժներին: Կրթօջախի զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի համար Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևների է արժանացել նաև 40-ից ավելի մանկավարժ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։