Items filtered by date: Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2019
Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 05.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2019 20:00

Անցուդարձ 05.09.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 05.09.2019

Published in Dr. Դավիթ

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ նախագծին: Դրանով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ առաջին հայացքից տեխնիկական թվացող այդ փոփոխությամբ հող էր նախապատրաստվում Ադրբեջանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու համար: Նիստում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պարզաբանել է նման սցենարի հավանականությունը:

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ոստիկանները հայտնաբերել են 26-ամյա Արա Գրիգորյանին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել: Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, նրա մոտ հայտնաբերվել է նաև փականով դանակ: Մանվել Գրիգորյանի հարազատ Արշալույս գյուղում կատարվածի վերաբերյալ պահպանում են խորհրդավոր լռություն: Միջադեպի հետքերով գնացել է Հայկ Նավասարդյանը:

Սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: Կրթության նախարարությունը բարձրացումը նախատեսում էր իրականացնել եկող տարվա հունվարից, սակայն նոր ուսումնական տարում մանկավարժական կազմին անակնկալ է արվել: Գործադիրը հաստատել է նաև մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զոհվածների ու տուժածների ընտանքիների աջակցության չափը: Նիստից հետո ՊԵԿ նախագահն ու վարչապետի խոսնակը պատասխանել են լրագրողների հարցերին: Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ Ամուլսարի հարցով վերջնական որոշում դեռևս չկա, իսկ ՍԴ-ի որոշումը վարչապետի տրամադրության վրա չի ազդել:

Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը այսօր կենտրոնացած է լինելու նաև Հայաստանի վրա: Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկը՝ Իտալիայի ընտրանին, Հայաստանում է և «Եվրո 2020»-ի նախընտրական փուլի 5-րդ խաղում մրցելու է Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը մեկնարկելու է ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Թե ինչ հնարավորություններ ունի մեր ընտրանին, ու ինչ են ասել մրցակցության գլխավոր դերակատարները խաղի մասին, կներկայացնի մեր մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ քսան տարվա ընդմիջումից հետո Արմավիրի մարզի հինգ խոշոր գյուղեր ապահովվել են երեկոյան լուսավորությամբ: Գյուղերի մեծ մասում, բացի լամպերից, փոխվել ու տեղադրվել են նաև նոր էլեկտրասյուներ, անցկացվել են նոր հոսանքալարեր: Լուսավորության հարցը լուծելու համար գյուղացիներն էին դիմել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Ընդամենը կես ամիս անց խնդիրը լուծված է:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ քսան տարվա ընդմիջումից հետո Արմավիրի մարզի հինգ խոշոր գյուղեր ապահովվել են երեկոյան լուսավորությամբ: Գյուղերի մեծ մասում, բացի լամպերից, փոխվել ու տեղադրվել են նաև նոր էլեկտրասյուներ, անցկացվել են նոր հոսանքալարեր: Լուսավորության հարցը լուծելու համար գյուղացիներն էին դիմել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Ընդամենը կես ամիս անց խնդիրը լուծված է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։