Items filtered by date: Շաբաթ, 06 Հուլիսի 2019
Շաբաթ, 06 Հուլիսի 2019 21:30

Ես կամ 06.07.2019 Արփի

Published in Ես կամ
Շաբաթ, 06 Հուլիսի 2019 20:32

Էպիկենտրոն 06.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախի և Հայաստանի կառավարությունները նոր որակ են հաղորդում առկա գործակցությանը՝ բոլոր հնարավոր ոլորտներում փորձելով աշխատել մեկ միասնական հարթակում: Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության հետ այսօր հանդիպել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է գյուղատնտեսության, արտադրական ենթակառուցվածքների և արդարադատության ուղղությամբ հետագա գործակցությունը:

Հայոց ցեղասպանության թանգարանը հաջորդ տարի կնշի հիմնադրման 25 ամյակը: Երկուսուկես տասնամյակ է՝ թանգարանի մուտքը անվճար է բոլորի համար: Օրեցօր ավելանում է օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ, սակայն այն ներկա ֆինանսական ու մարդկային ռեսուրսներով չի կարող ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունել: Սեփական ֆինանսական խնդիրները լուծելու համար թանգարանի տնօրինությունը, մի շարք տուրիստական ընկերությունների հետ խորհրդակցելով, որոշել է մուտքը վճարովի դարձնել էքսկուրսիաների համար:

Հայաստանի վարչապետի այցը հեռավոր Վիետնամ ուղեկցվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ գործարար աշխարհի հետ հանդիպումներով: Վիետնամի բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այժմ քննարկվում է վիետնամցիների համար վիզային ռեժիմի դյուրացման և նույնիսկ չեղարկման հարցը: Սա, ըստ Կառավարության ղեկավարի, մեծ դաշտ կբացի հատկապես տուրիստական բիզնեսի համար: Տնտեսության մյուս ճյուղերը ներկայացնող գործարարներին էլ վարչապետը Հայաստան է հրավիրել և հավատացրել, որ ներդրումային դաշտը նրանց հաստատ դուր կգա: Ավելի վաղ Հայաստանի ղեկավարը հանդիպել էր Վիետնամի ԱԺ նախագահի հետ:

Ավանում հանդիսավորությամբ բացվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կառուցված «Համալսարանական պուրակը»: Այն նվիրվում է Մայր բուհի հիմնադրման 100 -ամյակին: Կառուցապատման արժեքը շուրջ 200 մլն դրամ է: «Համալսարանական» պուրակի կառուցմամբ, ըստ էության, ազդարարվում է Ծարավ Աղբյուր փողոցում իրականացված քաղաքաշինական ծրագրի ավարտը:

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա MMA-ի և K1-ի միջազգային մրցաշար, որտեղ հանդես կգան Հայաստանի, Իսպանիայի, Բրազիլիայի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի ուժեղագույն մարզիկները: Իսպանական հանրահայտ «Միքս ֆայթ» մրցաշարը արդեն 2-րդ անգամ Հայաստանում կայանալու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո: Մրցաշարի ընթացքում կլինի նաև աշխարհի չեմպիոնի գոտու համար 2 մենամարտ: Ժամը 22-ից սկսած մրցաշարի գլխավոր մենամարտերը կլինեն նաև «Կենտրոնի» ուղիղ եթերում:

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի հերթական կանգառն այսօր Յոլյանի անվան արյունաբական կենտրոնում էր: Հայաստանաբնակ և սփյուռքի արյունաբաններն աշխատանքային հանդիպում են անցկացրել, քննարկել արյան հիվանդությունների դեմ պայքարի ժամանակակից մեթոդները, միջազգային ուղեցույցները:

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցած «Երիտասարդական գարուն» միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից: Մեր երկիրը միջազգային համաժողովին ներկայացել է մոտ 45 հոգանոց խմբով, որի մեջ ընդգրկված են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության անդամները: Նրանք պատմել են, թե ինչպես են անցկացրել այդ երեք օրերը, ինչ մտքերով են գնացել ու ինչ փորձով վերադարձել: ԲՀԿ երիտասարդները նշել են, որ իրենց մասնակցությունը հնարավոր է եղել միայն Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցած «Երիտասարդական գարուն» միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից: Մեր երկիրը միջազգային համաժողովին ներկայացել է մոտ 45 հոգանոց խմբով, որի մեջ ընդգրկված են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության անդամները: Նրանք պատմել են, թե ինչպես են անցկացրել այդ երեք օրերը, ինչ մտքերով են գնացել ու ինչ փորձով վերադարձել: ԲՀԿ երիտասարդները նշել են, որ իրենց մասնակցությունը հնարավոր է եղել միայն Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։