Items filtered by date: Երեքշաբթի, 25 Հունիսի 2019
Երեքշաբթի, 25 Հունիսի 2019 22:29

Էպիկենտրոն 25.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց: Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը, և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը: Երկրորդ նախագահը և նրա պաշտպաններն, ինչպես նախապես հայտարարել էին, դատարան չէին եկել: Որոշման հրապարակումից մոտ երկու ժամ հետո Ռոբերտ Քոչարյանն իր մեքենայով ժամանել է ԱԱԾ-ի շենք, որտեղ նրան սպասում էին աջակիցները: Մինչև Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ ներկայանալը, 2-րդ նախագահը ողջունել է նրանց: Լրագրողների հարցին ի պատասխան , թե ինչպես է մեկնաբանում դատարանի որոշումը՝ Քոչարյանն ասել է՝ «Դուք տեսնում եք՝ ո՛չ օրենք կա, ո՛չ էլ օրինականություն»:

Երեքշաբթի, 25 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 25.06.2019

Published in Անցուդարձ

Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկա մի շարք աշխատակիցներ ու կենդանասերներ հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք շարունակել են պնդել, որ Խաչատրյանի պաշտոնավարման ամբողջ ընթացքում այգում սպանվել են մի շարք կենդանիներ, կատարվել են բազմաթիվ անօրինություններ: Ամենաթարմ դեպքը, ըստ ակցիայի մասնակիցների, գրանցվել է մի քանի օր առաջ:

Հուլիսի 4-6-ը Հայաստանում տեղի է ունենալու հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը,որին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանելու ծագումով հայ ավելի քան 600 բժիշկ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին կմասնակցեն 100 բժիշկներ, որոնք դժվարացել են վճարել համագումարի համար նախատեսված 120 հազար դրամը: Համագումարի նախագահ Արմեն Չարչյանն այսօր վստահեցրել է, որ միջոցառումը կանցնի բարձր մակարդակով, և հերթական անգամ Հայաստանը աշխարհին կներկայանա պատվով:

Հուլիսի 4-6-ը Հայաստանում տեղի է ունենալու հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը,որին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանելու ծագումով հայ ավելի քան 600 բժիշկ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին կմասնակցեն 100 բժիշկներ, որոնք դժվարացել են վճարել համագումարի համար նախատեսված 120 հազար դրամը: Համագումարի նախագահ Արմեն Չարչյանն այսօր վստահեցրել է, որ միջոցառումը կանցնի բարձր մակարդակով, և հերթական անգամ Հայաստանը աշխարհին կներկայանա պատվով:

Մանվել Գրիգորյանն այսօր մասնակցել է իր գործով դատական նիստին: Պաշտպանական կողմը միջնորդել է նիստն անցկացնել դռնփակ ,քանի որ ապացույցների ուսումնասիրության փուլում կարող են ներկայացվել պետական գաղտնիք համարվող նյութեր: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը երկու անգամ վատացել է, նիստն ընդմիջվել է: Ավելի ուշ նրան հենց դահլիճում բժիշկները արհեստական շնչառության ապարատ են միացրել: Այս նիստին ապացույցների ուսումնասիրությանը հերթը չի հասել, քանի որ պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ է ներկայացրել:

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները: Կողմ է քվեարկել 73, դեմ 32 պատգամավոր: Նախագծին դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է , որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությանը՝ համահարթեցման կետի պատճառով: Այսօր նաև խորհրդարանականներին է ներկայացվել Արարատ Միրզոյանի նախագծերի փաթեթը:

«Արցախի ժողովուրդն ունի նույն այն իրավունքները, ինչ-որ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը»,- այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը բարձրացրել է չճանաչված պետությունների և, մասնավորապես, Արցախի ժողովրդի կրթական ու առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն էլ բարձրաձայնել է Հայաստանի շրջափակված լինելու խնդիրն ու հարց ուղղել ԵԽԽՎ վեհաժողովին. «Եթե վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի անդամ 2 պետություններ՝ Ադրբեջանը և Թուրքիան, շրջափակում են Եվրոպայի խորհրդի անդամ մեկ այլ երկրի՝ Հայաստանի սահմանները, և այն էլ արդեն երեսուն տարի, Եվրոպայի խորհուրդը անելիք ունի՞, թե չունի»,-հայտարարել է Մելքումյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։