Items filtered by date: Երկուշաբթի, 24 Հունիսի 2019

Օրենսդիրն այսօր քննարկել է Հարկային համակարգի փոփոխմանն ուղղված օրինագծեր: Նախագծերով հանդես են եկել ինչպես պատգամավորները, այնպես էլ կառավարությունը: Ի տարբերություն օրվա առաջին կեսի՝ օրվա երկրորդ հատվածում քննարկումն անցել է հանգիստ մթնոլորտում։ Պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է գաղտնազերծել հիմնարկներում աշխատակիցների քանակի, ինչպես նաև հարկատուների վճարած հարկերի մասին տեղեկությունները: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև Հարկային օրենսգրքի հաստափոր փաթեթը, որը ներկայացրել էր Կառավարությունը:

Լարված մթնոլորտում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Օրվա երկրորդ կեսին վեհաժողովը սկսել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելու հարցի քննարկումը: Նախագիծը ներկայացրել է բելգիացի պատգամավոր Պետրա դե Սուտերը, եթե այն ընդունվի, ապա Ռուսաստանի պատվիրակությունը երեքամյա ընդմիջումից հետո կվերադառնա նիստերի դահլիճ: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից «Էպիկենտրոնի» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ քննարկումն ընթանում է չափազանց լարված մթնոլորտում, սուր ելույթներով են հանդես գալիս Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակները՝ կոչ անելով ԵԽԽՎ պատգամավորներին նախագծին քվերակել դեմ և թույլ չտալ, որ Ռուսաստանի ձայնի իրավունքը վերականգնվի:Ըստ Զոհրաբյանի՝ հարցը չափազանց զգայուն է և ունի աննախադեպ կարևորություն: Եթե քվերակությունը տապալվի, Ռուսաստանն, ամենայն հավանակությամբ կհայտարարի Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին: Բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակությունը, քվերակելու են Ռուսաստանի ձայնը վերականգնելու օգտին: Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին մոտ: Ի դեպ, ռուսական ավելի քան 15 լրատվամիջոց Ստրասբուրգում է, այնտեղ են նաև ուկրաինական և վրացական բազմաթիվ լրատվամիջոցներ:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր կայացած արտահերթ նիստում մերժել է ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացրած` Աջափնյակ համայնքում գտնվող անանուն փողոցներից մեկը՝ Բաշինջաղյան փողոցի առաջին փակուղին, անվանակոչել հայտնի նկարիչ, այդ փողոցի բնակիչ, վաղամեռիկ Հենրիկ Ոսկանյանի անունով: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ընդգծել է, որ այն ոչ թե իր, այլ փողոցի բնակիչների ցանկությունն է, և դեմ քվեարկել նախագծին, նշանակում է դեմ քվեարկել մոտ 4 տասնյակ բնակիչների ցանկությանը: Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ Արցախի փողոցի վթարային շենքերի, հանրակացարանի բնակիչներին նորակառույց շենքերում կհատկացվեն բնակարաններ:

Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում եղել են հարկ վճարողների ներկայացրած բողոքները: Դրանց գերակշիռ մասը վերաբերել է ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշել է, որ այս տարի զգալիորեն ավելացել է ոչ միայն բողոքների քանակը, այլև հօգուտ հարկ վճարողի որոշումները:

Ամռան տապին զուգահեռ թեժացել են նաև խորհրդարանական քննարկումները: Այսօր բավական սուր բանավեճ է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարությունից հետո: Արեն Մկրտչյանը հորդորել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին լինել «կլասիկ», այլ ոչ «ռաբիս» պատգամավոր: Մարուքյանը, որն այժմ Հայաստանում չէ, ավելի վաղ ֆեյսբուքի ուղիղ եթերում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վրաստանում ստեղծված իրավիճակից հետո ռուսական չվերթները Գյումրիում ավելանան: Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում նախորդ տարվա հաշվետվությունն է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահը: Այս զեկույցի քննարկումը ևս «հարթ» չի ընթացել:

Չորս տարի առաջ այս օրերին Երևանում մեկնարկեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիան, որը հետագայում ստացավ «Էլեկտրիկ Երևան» անունը։ Ի՞նչ է փոխվել անցած տարիներին, ի՞նչ փուլում են հունիսի 23-ին ցույցը ցրելու ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար հարուցված քրեական գործերը։ Լրագրողներն ու իրավապաշտպանները ներկայացրել են իրենց տեսակետները։

Երկուշաբթի, 24 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 24.06.2019

Published in Մուլտիկնիկ
Երկուշաբթի, 24 Հունիսի 2019 15:38

Էպիկենտրոն 24.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին տեղում հետևում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը մարզիկների համար նախատեսված օլիմպիական ավանում հանդիպել է հայկական պատվիրակության հետ, տեղեկացել կեցության և մարզումային պայմաններին: Նա վստահեցրել է, որ ցանկացած հարցում նրանց կողքին է:

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին տեղում հետևում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը մարզիկների համար նախատեսված օլիմպիական ավանում հանդիպել է հայկական պատվիրակության հետ, տեղեկացել կեցության և մարզումային պայմաններին: Նա վստահեցրել է, որ ցանկացած հարցում նրանց կողքին է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։