Ապատեղեկատվություն, սուտ, կեղծիք. Լրագրողներն այսօր այցելել են բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի բնակարան: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հուլիսի երկուսին Օլիմպավանում իր, Գագիկ Ծառուկյանի և Էդուարդ Բաբայանի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Վյաչեսլավ Հարությունովը նշել է, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, սակայն չի գնացել: Նա ընգծել է, որ որևէ լրատվամիջոցի կամ որևէ մեկի երբեք չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդ Բաբայանը իր վրա ձեռք են բարձրացել, և տարածված տեղեկատվությունն, ըստ նրա, ամբողջությամբ սուտ է ու չի համապատասխանում իրականությանը: ,Ես ասել եմ Գագիկ Ծառուկյանն է մեղավոր իմ այսօրվա վիճակի համար, նկատի ունենալով ոչ թե որ նրա հետ ինչ որ միջադեպ է տեղի ունեցել, այլ այն, որ իմ չեմպիոն որդին բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ է գտնվում ու չի կարողանում գալ Հայաստան: Արդեն երկու տարի է նա իր ընտանիքից ու ինձանից հեռու է ապրում: Ես հենց դա եմ նկատի ունեցել, երբ ասել եմ Գագիկ Ծառուկյանն է մեղավոր այս ամենի համար: Մի քիչ էլ զայրացած եմ եղել, որ չեմ կարողացել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ ու խնդրել, որ նա այս հարցով զբաղվի և իմ որդին ազատ կարողանա վերադառնալ հայրենիքե,-ասել է Վյաչեսլավ Հարությունովը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լրագրողների հետ նրա հարցազրույցն ամբողջությամբ:
Պաշտպանության նախարարությունն այսօր խորհրդարանին է ներկայացրել Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի փոփոխությունը, որի ընդունման դեպքում մարտական գործողությունների ժամանակ զոհված ծնող, քույր կամ եղբայր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ազգային Ժողովն այսօր վավերացրել է նաև Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
Կառավարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Գործադիրը վարորդների համար ուրախալի նորություն ունի: Առաջարկվում է ներել ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքները: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ վարորդները կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից: Կներվի մոտ 13,7 միլիարդ դրամ: Վարչական պատասխանատվությունից էլ կազատվի մոտ 150,000 անձ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 71 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նախագիծը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
Կոտայքի մարզում՝ դեպի Եղվարդ քաղաք տանող ճանապարհի հարակից տարածքում, ավարտին են մոտենում ,Մուլտի գրուպե կոնցեռնի և ,Արմօյլե ընկերության համատեղ հիմնադրած քսայուղերի գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները: ,Մուլտի Գրուպե Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ հիմնադրված այս գործարանի շնորհիվ կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր, կավելանան պետական բյուջե վճարվող հարկերը, Հայաստանը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական արտադրանք: Հուլիսի 9-ին գործարան են այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Նավթային Ընկերության ներկայացուցիչները: Նրանց Երևանում ընդունել է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv