Նորանշանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո բացառիկ հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերությանը: Նա խոսել է իր երազանքների, Մերժիր Սերժին նախաձեռնության, հեղափոխության ու Ազգային անվտանգության խորհրդի գործունեության մասին:
Ուկրաինայի Լուցկ քաղաքում շարունակվում է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմով։ Թե ինչպես են հանդես եկել Հայ մարզիկները Լուցկում:
Դաշնամուրային բաժնի դեկանի հրաժարականը պահանջող ուսանողներն ու պրոֆեսոր Արմեն Բաբախանյանն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ուսանողների մի մասն էլ ավելի վաղ անտեղյակ է եղել սկսված պրոցեսին և հայտարարել են, որ դեկանին ուղղված քննադատության զգալի մասը անհիմն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ընտանիքի հետ այժմ բնակվում է: Փաշինյանը հեռախոսը ձեռքին շրջել է երկրի գլխավոր առանձնատան սենյակներում, ցույց տվել նաև ծովային աղերով հանգստի սենյակը, որտեղ վարչապետի խոսքով՝ իշխանավորները ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ հանգստանում են: Նիկոլ Փաշինյանը հեռվից ցույց է տվել նաև այս պահին իր հարևան, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատունը եւ ասել, որ վարչապետ ընտրվելուց հետո Սարգսյանին չի հանդիպել:
Արմավիրի մարզում թունավորված մարդիկ դեռ հիվանդանոցում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ երեկ արձանագրված թունավորման դեպքից տուժած մոտ ութ տասնյակ քաղաքացի հոսպիտալացվել է: Պարզվել է, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում: Ընդմիջմանը նրանք կերել են սենդվիչներ՝ կոտլետով և հավի մսով: Մի քանի ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է: Տուժածների մի մասն արդեն դուրս է գրվել: Մասնագետները պարզել են, որ Հայաստանի հողեր ընկերությանը խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը մատակարարել է հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ: Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը, նաև առկա խոհարարական ամբողջ արտադրանքի իրացումը կասեցվել է: Լաբորատոր հետազոտությունը պարզել է, որ հետազոտված հիվանդներից վերցրած բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել է սալմոնելոզի հարուցիչ:
Հայաստանը միացել է թանգարանների միջազգային օրվան: Մշակութային տոնը նշվում է 1977 թվականից՝ համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Արդեն 15-րդ տարին անընդմեջ Հայաստանում նույնպես նշվում է տոնը: Թանգարանների միջազգային օրվա այս տարվա թեման է՝ գերհաղորդակցվող թանգարաններ: Այդ օրը բոլոր թանգարանների մուտքն ազատ է և այցելուները կարող են անվճար ծանոթանալ թանգարաններում ներկայացված ստեղծագործություններին: Ինչ նորություններ ու անակնկալներ են պատրաստել և ինչ ծրագրեր են ներկայացնելու այս տարի այցելուներին Հայաստանի թանգարանները :
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv