Items filtered by date: Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2019 22:05

Էպիկենտրոն 28.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2019 20:23

Անցուդարձ 28.08.2019

Published in Անցուդարձ

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացրել, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ավելի քան 4 ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև ԱԺ առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր, հայտնել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սիմոնյանը նշել է, որ այն ոչ թե խմբակցության, այլ կառավարության որոշելու հարցն է: Նա արձագանքել է այն լուրերին, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը նպատակ ունի շեղելու հանրության ուշադրությունը Ամուլսարի հարցից: «Ինձ համար շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը»,-ասել է Սիմոնյանը: Ամուլսարի թեմայի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել նաև իշխող ուժի այլ ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են: Ժամանակակից հայ դասական երաժշտության վարպետի 80-րդ հոբելյանի առթիվ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը: Այն կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ստեղծած անգնահատելի մշակութային ժառանգության համար Երևանի քաղաքապետն ու նախարար ԱրայիկՀարությունյանն այսօր շնորհակալություն են հայտնել մաեստրոյին:

Հրապարակվել է Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ մեր հիմնական նպատակներից է պատժողական քաղաքականությունից անցումը վերասոցիալականացման քաղաքականություն: Օրակարգում է նաև քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և նոր քրեակատարողական հիմնարկների կառուցումը: Ըստ արդարադատության փոխնախարարի՝ խնդիր ունենք ընդունելու նոր քրեակատարողական օրենսգիրք, որը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման, կճանապարհվի պետական մարմիններ:

Աղմուկի կենտրոնում հայտնված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստ էին հրավիրել: Օրակարգում ԲՈՒՀ-ի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու, նաև նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի օրոք հայտարարված դասախոսների մրցույթի արդյունքի հաստատման հարցն էր: Նիստը վարել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է լուրերին, թե մի խումբ նախկին դասախոսներ աջակցել են իրեն` ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու հարցում, իսկ այժմ սպասում են փոխհատուցման: 

Ռազմարդյունաբերության զարգացման մասին Հայաստանի վարչապետը խոսել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարն արձանագրել է՝ Հայաստանին անհրաժեշտ է գիտելիքահենքարդյունաբերական տնտեսություն, իսկ դրան տանող ուժը ռազմարդյունաբերությունն է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը մրցունակ կլինի նույնիսկ արտաքին շուկաներում: Ոլորտի զարգացումը Հայաստանի համար նաև անվտանգային խնդիր է լուծում. հարևան Ադրբեջանում սպառնալիքները չեն դադարում, վերջին շրջանում նույնիսկ ամենօրյա ռեժիմով են հիշում հայկական երկու պետությունները: 

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատավարությունը կրկին անցել է թեժ մթնոլորտում: Դատարանն ուսումնասիրել է իրեղեն ապացույցներն ու լսել դրանց վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումները: Պաշտպանական կողմը հակասություններ է նկատել, մեղադրող դատախազն էլ հակառակ կողմի հայտարարությունները որակել է մերկապարանոց: Նիստին մասնակցել են նաև սպանված ոստիկանների կանայք:

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու՝ քննիչի որոշման դեմ այսօր բողոք է ներկայացվել: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու համար: Նրա գնահատմամբ՝ խուզարկված տարածքներում այնպիսի առարկաներ չկան, որոնք կարող էին գործի համար էական նշանակություն ունենալ:

 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ավանդույթի համաձայն, ուսումնական տարվան ընդառաջ կյանքի նոր փուլ մտնող հազարավոր մանուկներին հաճելի անակնկալ է մատուցում: Այս տարին ևս բացառություն չէ, սեպտեմբերի 1-ին ընդառաջ տոնը խորհրդանշող դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել հանրապետության բոլոր մարզերում բնակվող հազարավոր երեխաներ: Խոշորամասշտաբ նախաձեռնությունն ընդգրկել է նաև Արմավիրի մարզը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։