Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հուլիսի 2019
Երեքշաբթի, 09 Հուլիսի 2019 21:39

Էպիկենտրոն 09.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 09 Հուլիսի 2019 19:40

Անցուդարձ 09.07.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Ի թիվս տարբեր նախագծերի՝ օրակարգում է եղել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություն անելու հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրեն մտահոգում է փորձառության վերաբերյալ որևէ դրույթի չամրագրումը:«Օտար լեզվի իմացությունը մի սարքեք կոսմիկական, աստվածաշնչյան բացառիկ առաքելություն: Այդպիսի դեպքերի ականատես եղել ենք, երբ պամպերսի առաքիչը կարող է լուրջ պաշտոն զբաղեցնել»,- ասել է պատգամավորը: Խորհրդարանը քննարկել է նաև Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների եւ որսագողությունների համար պատժամիջոցները: Պատգամավորները բնապահպանական գերատեսչության ղեկավարից հետաքրքվել են Սևանի հիմնախնդիրների մասին: Ինչո՞ւ լիճը մինչև հիմա չի բարձրացվել նախատեսվածի չափով, և ո՞վ է մեղավոր նրա ծաղկման համար:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ: Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տվել, իրենց բնորոշմամբ, կենտրոնի անմարդկային և խայտառակ պայմանները: Տեսանյութում նշվում է, որ նախասրահում մի քանի վանդակներ են տեսել, որոնց մեջ խցկված 3-4 կենդանի են պահում, չունեն դեղորայք, նորմալ վիրահատարան ու սառնարան: Կենտրոնի տնօրենը «Լույսի» տեսանյութը որակել է իրենց աշխատանքը սևացնելու դիտավորություն և պահանջել ներողություն խնդրել: 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր նորից մերժել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ անազատության մեջ : Այսօր նա ներկա չի եղել իր և կնոջ գործով դատական նիստին:

Գորիի մոտակայքում ողբերգական վթարից տուժած վարորդը, որի վիճակը շարունակում է մնալ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան: Նա այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Տղամարդու տեղափոխումը նախատեսված էր դեռ երեկ: Սակայն նախօրեին նա ներքին արնահոսություն էր ունեցել, վիրահատել էին և այդ պատճառով էլ տեղափոխումը ցանկալի չէր: Այս պահին Թբիլիսիի հիվանդանոցում է միայն մեկ տուժած՝ վարորդի երեխան: Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Էպիկենտրոն»-ին հայտնել են, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, երեխայի կյանքին վտանգ է սպառնում:

Պետական եկամուտների կոմիտեում այսօր ամփոփել են 2019 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականը: «Տարվա համար ՊԵԿ-ի նախապես կանխատեսած գերակատարումը կատարվել է կիսամյակում»,- տեղեկացրել է կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև չգրանցված աշխատողների խնդրին, վստահեցրել, որ խոշոր բիզնեսում նրանք քիչ են պատահում: Առավել հաճախ այդ երևույթը հանդիպում է մանր ու միջին բիզնեսում: «Ցածր շահույթ ունեն, դրա համար էլ, ցավոք, շարունակում են զարտուղի աշխատել»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Վերջին ողբերգական վթարները հերթական անգամ արձանագրեցին՝ ոլորտը վերանայման կարիք ունի: Մասնագետները վստահ են, որ միայն օրենսդրական կարգավորումներով ճանապարհային քաոսը չի վերանա, պետք է դպրոցից սկսել, մասնակիցներն էլ պետք է բոլորը լինեն՝ կրթության նախարարությունից մինչև ոստիկանություն, ընտանիքից մինչև հասարակական կազմակերպություններ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Լրագրողները մասնավորապես հետաքրքրվել են, թե արդյոք ԲՀԿ նախագահը երկրում սահմանադրական ճգնաժամ չի՞ նկատում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։