Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019
Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019 22:10

Էպիկենտրոն 10.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019 20:30

Անցուդարձ 10.07.2019

Published in Անցուդարձ

Հանրապետությունում այսօր գրանցվել է 2013 թվականից հետո ամենախոշոր էներգետիկ վթարը: Հաճախականության տատանումների պատճառով նախ անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը: Կեսօրին մետրոյի ամբողջ երկայնքով ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մի շարք հատվածներում գնացքները մնացել են թունելներում, հոսանքը որոշ ժամանակ անց մասամբ վերականգնվել է, ուղևորները տարհանվել են: Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով հրատապ ասուլիս է հրավիրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ վթարի պատճառը դեռ հստակ պարզված չէ, բայց կայունությունը վերականգված է, անհանգստանալու կարիք չկա, վստահեցնում է փոխնախարարը. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա:

Երևանի կենտրոնական փողոցներում այսօր տևական ժամանակ լարված իրավիճակ է եղել: Մի կողմից հոսանքազրկման պատճառով խցանումներ են առաջացել,մյուս կողմից, ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, բողոքի ակցիա են անցկացրել երկրորդ նախագահի աջակիցները: Նրանք փորձել են ճանապարհ փակել այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման էր: Իրավիճակն այնքան է թեժացել, որ ոստիկանների ու Քոչարյանի աջակիցների միջև քաշքշուկ է սկսվել: Զուգահեռ մամուլի ասուլիսով է հանդես եկել 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել և ամբողջությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը: Սուր բանավեճ է ծավալվել ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի վերաբերյալ նախագծի քննարկմանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարել է՝ քանի որ գործադիրն ընդունել է իրենց ներկայացրած առաջարկները, խմբակցությունը նախագծին կողմ է քվեարկելու: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում ստեղծված իրավիճակին:

Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման դրված իռլանդացի պատգամավոր Ալան Փարելի զեկույցից հեռացվել են հակահայկական մի շարք ձևակերպումներ: Զեկույցը, որի պատրաստման գործում մեծ դեր է ունեցել Ադրբեջանը, ներկայացրել է ադրբեջանական 7 շրջանների վերաբերյալ որոշակի ընդգծված դիրքորոշում: Հայաստանի պատվիրակությանը, սակայն, հաջողվել է լյուքսեմբուրգյան հռչակագրից հանել հակահայկական դրույթները:

Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահը: Դոնալդ Տուսկին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկման առանցքում եղել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերը, անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնախնդրին: Տուսկը վերահաստատել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Երևանին և Բաքվին էլ զսպվածության կոչ է արել: Եվրոպացի պաշտոնյան երեկ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, կովկասյան վերջին կանգառը Վրաստանն է՝ վաղը նա կլինի Բաթումում: Իսկ մինչև այդ այցելությունն է կապուտակ Սևան:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշորամասշտաբ աջակցությունն է ցուցաբերել զինծառայողների ծնողներին: Աշտարակ, Եղվարդ քաղաքների և հարակից գյուղերի 100-ավոր զինծառայողների ծնողներ հնարավորություն են ունեցել այցելելու Արցախ և տեսակցելու իրենց որդիներին: Քաջ գիտակցելով սահմանների ամրությունն ու սահմանպահ զինվորների դերն ու նշանակությունը ՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Արցախի զորամասեր այցելելու և որդիներին տեսակցելու համար ծնողներին տրամադրվել է հարմարավետ ավտոբուս և առաջին անհրաժեշտության պարագաներով լի ծանրոցներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։