Items filtered by date: Հինգշաբթի, 21 Մարտի 2019
Հինգշաբթի, 21 Մարտի 2019 22:30

Էպիկենտրոն 21.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ: Քննարկվել են աղմկահարույց պարգևավճարներին, Հարկային օրենսգրքի ձգձգվող փոփոխությանը, փոքր ու միջին բիզնեսի խնդիրներին, ուղեբեռների քաշի նվազմանն ու ոլորտին վերաբերող այլ հարցեր: Փակ հանդիպումից հետո Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ կոմիտեում պարգեւավճարներ եղել են թե՛ այս ամիս, և թե՛ կլինեն առաջիկայում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատել է` պետք է տնտեսական հեղափոխության մոդելը բերել ցանկալի տեսքի եւ ներդրումներ ներգրավել:

Հինգշաբթի, 21 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 21.03.2019

Published in Անցուդարձ

Կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին այսօր խոսել են խորհրդարանում: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում զեկույցներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Հարկային վարչարարության բոլոր գործընթացներն ավտոմատացված են, սկսել ենք մեծ թվերի վերլուծական գործիքակազմի կիրառումը, երբ կարողանում ենք այս կամ այն ոլորտի հիմնական խաղացողների մոտ շարժը գնահատել: Դրա միջոցով կարողանում ենք հասցեական ստվերի դեմ պայքար տանել: Կանոնակարգված, բայց ոչ համակարգված պայքար է»,- ասել է Դավիթ Անանյանը: Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքել է գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների դժգոհությանը:

Հինգշաբթի, 21 Մարտի 2019 19:26

Dr. Դավիթ 21.03.2019

Published in Dr. Դավիթ

Հայոց հին տոմարով տարին սկսվում է գարնանամուտին՝ արեգ ամսվա արեգ օրը, մերօրյա օրացույցով մարտի 21-ին: Եվ հենց այս օրն էլ հեթանոս հայերը կոչում են Ամանոր ու տոնում ամենազորեղ աստծո՝ Վահագնի Ծնունդը: Գառնու հեթանոսական տաճարն այսօր վերստին բոցավառվել է հաղթության, զորության, ուժի աստված Վահագնի կրակով, իսկ արորդիները կոչ են արել հայոց գենի վերարթնացման և ինքնաճանաչման: Տոնակատարությանը մասնակցել է նաև մեր գործընկեր Աիդա Կարապետյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցները: Արտակ Զեյնալյանը մասնավորապես անդրադարձել է քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է կարդացած գրքերի քանակով նվազեցնել դատապարտյալների պատժաչափը: Նիստում նաև ներկայացվել է նախագիծ, որով առաջարկում են չեղարկել դատախազների և փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու նորմերը:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չի ընդունում բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի՝ իր վարքագծին վերաբերող որոշումը և դատական կարգով վիճարկելու է այն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցված վարույթը ՊՎԾ պետը ողջունելի, բայց նաև անհիմն է համարել: Ըստ Սանասարյանի՝ հանձնաժողովը նախկինում չի գործել և անցած տարիներին ընդամենը մի քանի պաշտոնյայի նկատմամբ է վարույթ հարուցել: «Ուրախ եմ, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, և ես ամեն ինչ կանեմ ու կնպաստեմ, որպեսզի ոչ միայն այդ հանձնաժողովը, այլև մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն»,-ասել է Դավիթ Սանասարյանը:

Կառավարությունն այսօր ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքի» լրացում կատարելու նախագիծը: «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին էր բուն հեղափոխությունը»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասել է, որ «Քաղաքացու օրը» Անկախության տոնից հետո 2-րդ ամենահիշարժան օրն է լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Կառավարության նիստում բուռն քննարկվել է «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձի խնդիրը: Վարչապետը ստիպված է եղել մի քանի անգամ կոշտ հանդիմանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Գործադիրի այսօրվա նիստում Վահագն Վերմիշյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ: Հասմիկ Օհանյանի տեսանյութը:

Հինգշաբթի, 21 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 21.03.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։