Items filtered by date: Երկուշաբթի, 11 Փետրվարի 2019

Այսօր հայկական սպորտի կենդանի լեգենդ, օլիմպիական եռակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-րդ տարեդարձն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ օղակների արքայի 90-ամյակը նշվել է մեծ շուքով: Օլիմպիական եռակի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ: Ալբերտ Ազարյանը շնորհավորանքներ է ստացել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեից, իսկ Գագիկ Ծառուկյանը լեգենդար մարզիկին նաև ավտոմեքենա է նվիրել:

Այսօր հայկական սպորտի կենդանի լեգենդ, օլիմպիական եռակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-րդ տարեդարձն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ օղակների արքայի 90-ամյակը նշվել է մեծ շուքով: Օլիմպիական եռակի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ: Ալբերտ Ազարյանը շնորհավորանքներ է ստացել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեից, իսկ Գագիկ Ծառուկյանը լեգենդար մարզիկին նաև ավտոմեքենա է նվիրել:

Խորհրդարանական մի քանի հանձնաժողովներում այսօր նախագահների տեղակալներ են ընտրվել: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Հովհաննես Իգիթյանը, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հովիկ Աղազարյանը: Նիստից դուրս անդրադարձ է եղել կառավարության նոր ծրագրին: ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ տեղեկացրել է, որ առաջնահերթության կարգով կուսումնասիրեն ամանորի գիշերը զինված ուժերում պայմանագրային զինծառայողի մահվան գործը չհրապարակելու դեպքի մանրամասները:

Շտապօգնությունը հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց: ԱԺ մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ահազանգել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը պարզել է, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, ազատ հիվանդասենյակներ չկան՝ մասնավորապես թոքային և սուր շնչառական հիվանդություններ ունեցողների համար: Նաիրա Զոհրաբյանը դիմել է Առողջապահության նախարարին՝ առաջարկելով իր խոսքն ընդունել որպես հրատապ ահազանգ: Առողջապահության նախարարի արձագանքը չի ուշացել: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հայտարարության` Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով՝ վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում գործակվելու է թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք: Հանձնաժողովի քննարկմանն այսօր հրավիրված էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

Փողոցային առևտրով զբաղվողների խնդիրը դեռևս մնում է չլուծված: Տարեսկզբին Երևանի քաղաքապետի որոշմամբ` արգելվել էր փողոցային առևտուրը, և առևտրականներին առաջարկվել էր առևտրով զբաղվել շուկաներում: Սակայն քաղաքապետի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել առևտրականների շրջանում, և նրանք բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել քաղաքապետարանի և կառավարության դիմաց: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Խորհրդարանի բակում հանդիպել է փողոցային առևտրով զբաղվողների հետ, լսել է նրանց մտահոգությունները: Խնդիրը ավելի խորքային քննարկելու համար ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահը առևտրականներին խոստացել է վաղը՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, խնդրի մասին և՛ բանավոր, և՛ գրավոր ձևով տեղեկացնել վարչապետին ու կառավարության ներկայացուցիչներին:

«Ապահով համացանցը» մտել է դպրոցներ: Դպրոցներում և երիտասարդների շրջանում հայտարարվել է մրցույթ, երիտասարդները փոքրիկ տեսանյութեր են պատրաստել, որտեղ պատմում են` իրենց հասակակիցներն ինչպես ճիշտ օգտվեն համակարգչից և համացանցից` հնարավոր սպառնալիքներն ու վտանգները շրջանցելու համար: Մրցույթին 170 հայտ է ներկայացվել, հաղթող է ճանաչվել 5 թիմ: Երիտասարդները հյուրընկալվել են կրթության եւ գիտության նախարարությունում, արժանացել պարգևների: Վոլոդյա Հովսեփյանն է պատմում:

Կառավարությունը հունվարի 31-ի նիստում սահմանել էր պետական բյուջեից համայնքներին սուբվենցիա տրամադրելու կարգը: Կառավարությունը պատրաստ է տրամադրել 10 մլրդ դրամի համաֆինանսավորում՝ համայնքների զարգացման համար: Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարների ու մարզպետների հետ հանդիպմանը վարչապետն ասել է, որ անցյալ տարի սուբվենցիայով իրականացվող ծրագրերի մի մասը կյանքի չի կոչվել: Իսկ բոլոր այն ծրագրերը, որոնք անցյալ տարի չեն կատարվել՝ պայմանավորված եղանակային պայմաններով, կիրականացվեն այս տարի: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ համայնքների զարգացումը կառավարության գերակայություններից է և կոչ արել բոլոր ղեկավարներին ավելի լավ աշխատել ու կրճատել այն հաստիքացուցակները, որոնք կազմում են իրենց ընտանիքի անդամները:

Երկուշաբթի, 11 Փետրվարի 2019 13:30

Էպիկենտրոն 11.02.2019

Published in Էպիկենտրոն

Այսօր հայկական սպորտի կենդանի լեգենդի՝ օլիմպիական եռակի չեմպիոն, «օղակների արքա» Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-րդ տարեդարձն է: «Օղակների արքայի» դերը հայկական սպորտի զարգացման ու հանրահռչակման գործում անուրանալի է: Նա միակ հայ մարզիկն է, ով երբևէ 3 անգամ նվաճել է «օլիմպիական բարձունքը»: Ազարյանի մեդալների հավաքածուն համարվում է աշխարհում ամենահագեցածներից ու ամենահարուստներից մեկը: Թե ինչպիսի ուղի է անցել հայկական սպորտի կենդանի լեգենդը, կներկայացնի Արամ Մանուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։