Items filtered by date: Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018
Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018 22:25

Էպիկենտրոն 02.08.2018

Published in Էպիկենտրոն

Երևանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրությանը ԲՀԿ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստում տեղի ունեցած բաց քվեարկությունից հետո հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք քաղաքական պայքարի մեջ ենք մտնում հանուն Երևանի ու երևանցու բարեկեցության, պատրաստ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ապրի արժանապատիվ կյանքով»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել է, որ անելու է անհնարինը, որպեսզի Երևանի զարգացման՝ ԲՀԿ-ի տեսլականն արժանանա երևանցիների առավելագույն քվեին: Երևանի ավագանու առաջիկա ընտրությանը ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, լրագրող Պետրոս Ղազարյանն է, իսկ 3-րդը՝ քաղաքագետ Արման Աբովյանը: Պատգամավոր Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀՇ վարչության հրավիրած նիստում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է իր թեկնածությունը: Այդ հարցում, սակայն, որոշիչ է լինելու Գագիկ Ծառուկյանի տեսակետը:

Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018 20:20

Անցուդարձ 02.08.2018

Published in Անցուդարձ

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար»,- հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան: Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագծի ապահովումը պարզապես փախուստի դիմելու հավանականությունը բացառելն է: Բայց մոռացվում է երկրորդ առավել կարևոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որ կարողանանք լրիվ ծավալով քննություն իրականացնել,-նշել է Սասուն Խաչատրյանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ապա նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ խաչատուրովը որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից:

Կառավարությունն այսօր հաստատել է պաշտոնաթող հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը: Սահմանվում են պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցների տրամադրման ուղղությունները, գրասենյակի գործունեության ֆինանսավորման աղբյուրը, գրասենյակի աշխատողների վարձատրության չափը, գրասենյակի համար վարձատրվող տարածքի տարեկան գումարի չափը: Պաշտոնաթող հանրապետության նախագահներին, ըստ իրենց ցանկության, տրամադրվում է կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր: Իսկ թե ի՞նչ նվերներ կարող են ստանալ դատավորները, բարձրաստիճան պաշտոնյաները, հանրային ծառայողները, նախարարները և ի՞նչն է անթույլատրելի:

Երևանի Եկմալյան փողոցի՝ մոտ 15 տարի բնակարանից զրկված քաղաքացիները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ սպառնալով փակել տարածքը և այնտեղ վրաններ խփել: Բողոքող բնակիչների հետ հանդիպել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տեղում մանրամասն ծանոթանալով Եկմալյան փողոցի 25 ընտանիքներին հուզող հարցին և իմանալով, որ տարածքում կա նոր շենք կառուցելու մտադրություն ունեցող ներդրող՝ պատգամավորը հենց հաջորդ օրը հանդիպել է ներդրողի ներկայացուցչի հետ: Էսքիզի ռացիոնալ տարբերակ գտնելու ու քաղաքացիների՝ երկարամյա խնդրին լուծում տալու համար հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել նաև քաղաքապետարանի՝ այս պահին «դե յուրե» ղեկավարության մասնակցությամբ:

Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018 16:30

Մուլտիկնիկ 02.08.2018

Published in Մուլտիկնիկ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ հանդես է եկել խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնությամբ: Հիմնադրամին դիմած մի քանի հարյուր քաղաքացիներ ստացել են դրամական աջակցություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս անգամ աջակցություն է ցուցաբերվել մայիսին հիմնադրամ դիմած բոլոր քաղաքացիներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։