Հանրության լայն շերտերին անհայտ Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՙԲարեգործության մասին օրենքի՚ մասին, այս համատեքստում իրականությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործական գորունեության վերաբերյալ: Վերջինիս այսօր արված հայտարարությունները և ոչ վաղ անցյալում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված դրական գնահատականների անհամապատասխանությունն ու սոցիալական ցանցերի օգտատերերի անդրադարձը՝ Էպիկենտրոնի անդրադարձում:
77 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը Մանվել Գրիգորյանին զրկել է անձեռնմխելիությունից, 81 կողմ, 3 դեմ ձայներով էլ տվել իր համաձայնությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:Մինչև քվեարկությունը արտահերթ նիստում Արթուր Դավթյանը ներկայացրել է Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցները: Գլխավոր դատախազի ելույթից հետո նրան հարցեր ուղղելու և ելույթների հնարավորություն են ունեցել ԱԺ պատգամավորները:
Երեկվանից դժգոհությունները չեն դադարում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:Հայաստանի գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանին փոխարինել է Սամվել Դանիելյանը: Այս նշանակումը հարուցել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների դժգոհությունը, որտեղ շարունակում է ղեկավարել Դաղբաշյանը: Ինչու՞ են բժիշկները դեմ նոր արյունաբանի՝ Սամվել Դանիելյանի նշանակմանը: