×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Ապրիլի 2018
Երեքշաբթի, 03 Ապրիլի 2018 21:24

Ձայնային հարված 03.04.2018

Published in Music Սթար

10 հազար դրամ գողությունը արժեցել է վեցուկես տարվա ազատազրկում: Հասմիկ Սարգսյանը մինչև վերջին՝ 2017 թվականի գողությունը 2015 –ին ու 2017-ին  երկու անգամ ևս կատարել է գողություն, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Վերջին գողության պատժի սահմանման համար գումարվել են նաև նախորդները: Որքա՞ն են արդարադատությունն ու արդարությունը հավասարազոր ծայրահեղ ծանր պայմաններից դրդված կնոջ գողության պարագայում:

Երեքշաբթի, 03 Ապրիլի 2018 19:55

Ինչպես պաշտպանվել ցրտահարությունից

Հաշվի առնելով ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը  որոշ մարզերում սպասվող 0-ից ցածր ջերմաստիճանը՝ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ջերմոցային տնտեսություններին հորդորել է փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգումՋրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանն այսօր վստահեցրել է, որ գյուղացիները կունենան իրենց ջերմոցներն ու սածիլները ոռոգելու հնարավորություն, եթե ժամանակին հայտ ներկայացնեն Ջրօգտագործող Ընկերություն: Պաշտոնյան երաշխավորել է , որ լրացուցիչ խոչընդոտներ գյուղացիների համար չեն ստեղծվի:

Հայկական զինված ուժերը շարունակում են հարստանալ արդիական զինատեսակներով: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Էպիկենտրոնի հետ զրույցում վստահեցրել է, որ առաջին գծի բոլոր ուղղություններում ընթանում են ինժեներական աշխատանքներ: Տիգրան Աբրահամյանը խոսել է Արցախի խնդրի մասին եւ արձագանքել Բաքվի ռազմատենչ հայտարարությանը:

Երևանի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող Բուրգեր քինգ արագ սննդի կետում երեկվա պայթյունի հետևանքով  Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 քաղաքացի: Բոլորի մոտ առկա են եղել ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Նրանցից մեկին վիրահատել են: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։  Արդեն այսօր պարզ դարձավ, որ Մոսկվայի ,Աֆիմոլե առևտրի կենտրոնում կրկին Բուրգեր Քինգ ռեստորանում ծխի պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել:

Նիկոլայ Գոգոլի անվան 35-րդ հիմնական դպրոցում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը: Միջոցառման մասնակիցները վստահ են, որ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակակրի անունը կրող հրաձգարանը դաստիարակչական նշանակություն կունենա ապագա սերունդների համար և ռազմահայրենասիրական ոգով կներշնչի նրանց: Ուրֆանյանի անվան հրաձգարանի բացման արարողությանը ներկա են եղել հերոսի ընտանիքի անդամները, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր:

Երեքշաբթի, 03 Ապրիլի 2018 11:39

Էպիկենտրոն 03.04.2018

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 03 Ապրիլի 2018 11:37

Անցուդարձ 03.04.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։