Մինչեւ մարզիկները ուժերն են չափում օլիմպիական խաղերում «Ծաղկաձորի ճոպանուղին» և «Սպորտը բոլորի համար» մասայական սպորտին և առողջ ապրելակերպին նպաստող հասարակական կազմակերպությունը լրատվամիջոցների համար կազմակերպել էին լեռնադահուկային Press tour Ծաղկաձորում, որի նպատակն էր մասայականացնել լեռնադահուկային սպորտը:
Դատախազությունը պարզել էր, որ Հայանտառի 8 մասնաճյուղում տևական ժամանակ եղել էր մեծ ծավալի ապօրինի ծառահատում և պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Անօրինական անտառահատման մեղադրանքով ձերբակալվածներից 4-ը Հայանտառի աշխատակիցներից են:
Երկիր Ծիրանի խմբակցության անդամները Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր են բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվել դահլիճում: Նշենք, որ երեկ նուբարաշենցիները փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը, քանի որ այդ կեղտաջրի հոտը աղետ է դարձել բնակիչների համար: Երկիր Ծիրանիի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձել է տալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվել են ԵրկիրԾիրանիի անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի անգամ ապտակել են Մարինա Խաչատրյանին: Ավագանու նիստն ընդհատվել է: Այնուհետեւ նիստը շարունակվել է՝ Երկիր Ծիրանիի անդամների մասնակցությամբ:
Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ երեկ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Նախագահներ Սարգսյանը և Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությանը, փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը: