Items filtered by date: Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018
Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018 22:15

Էպիկենտրոն 20.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

«ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձվել է ժողովրդին: Առանց բացառության կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սա վարչապետի պաշտոնում նրա երկրորդ մեծ ասուլիսն էր : Արտաքին ու ներքին քաղաքականություն, տնտեսություն, զինուժ, քրեական օրակարգ: Երեքուկես ժամ Նիկոլ Փաշինյանը խոսել է հետհեղափոխական Հայաստանի մասին, նախ ներկայացրել , թե ինչ են խոստացել ժողովրդին և իրագործել: «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի համար մեծ հնարավորություններ եմ տեսնում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նրա կարծիքով, ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ և ինչպես պարտավորվել է մեր ժողովրդի առաջ, ամեն ինչ կանի, որպեսզի այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եթե ՀԱՊԿ-ում կոնսենսուս չլինի, ապա պետք է կոնսենսուսը ստեղծել:

Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018 20:00

Անցուդարձ 20.11.2018

Published in Անցուդարձ

Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով ցուցարարները կրկին այնտեղ են հավաքվել: Նրանցից շատերը դժգոհ են Ռուբեն Խաչատրյանի՝ երեկվա մամուլի ասուլիսում արտահայտած մտքերից: Ցուցարարները, որոնց մի մասն այգու նախկին և ներկա աշխատակիցներ են, պնդում են՝ այգում անմարդկային պայմաններ են, կենդանիներն ապրում են վախով, հաճախ ազատ ելումուտ անում խնամողների արգելված գոտի, իրար ուտելիքի բաժին դառնում: Ամենասարսափելին, նրանց խոսքով, չիպավորումն է, ինչի պատճառով շատ կենդանիներ զրկվում են սերունդ տալուց:

«Որոշակի գործողությունների դեպքում փետրվարի 1-ից հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել 3-ից 3 ու կես դրամով»,- այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով էներգետիկ համակարգի հարցերով զբաղվող, իր ղեկավարած խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ուղիղ մեկ ամսվա աշխատանքի արդյունքները: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա , ըստ Մելքումյանի՝ հիմա ընթանում են այդ հարցով բանակցություններ և կապույտ վառելիքի գնի վերաբերյալ եզրակացություն հանձնաժողովը կունենա ավելի ուշ:

Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 20.10.2018

Published in Մուլտիկնիկ

Ազգային դրամի 25-ամյակի առթիվ՝  նոյեմբերի 22-ից Հայաստանի Կենտրոնական դրամատունը շրջանառության մեջ  է դնում երրորդ սերնդի թղթադրամներ: Գերմանիայում տպագրված թղթադրամներն ավելի որակյալ ու պաշտպանված են, օժտված են երեք դե հատկանիշներով: Ինչպես վստահեցրել են Կենտրոնական բանկում, դրանք կեղծելը գրեթե անհնար է: Նշենք, որ այսօր  գործող թղթադրամները շրջանառությունից չեն հանվի: Դրանք շրջանառությունից դուրս կգան միայն բնական մաշվածության պատճառով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։