×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018

Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Օմնիա Թեք ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ Հայաստանում կառուցված աշխարհում ամենախոշոր Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ Օնիա Թեք ընկերության պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Միլան Սորմազի և ընկերության ավելի քան 40 երկրներից ժամանած դեսպանների գլխավորությամբ: Դեռ այս տարվա հուլիսին Երևանում կայացած հանդիպմանը ընկերության ղեկավարները նշել էին, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած անձնական վստահության վրա, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ բիզնեսը տեղափոխել Հայաստան: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել "Օմնիա Թեք" ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ Հայաստանում կառուցված աշխարհում ամենախոշոր Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև "BITCOIN" կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ "Օմնիա Թեք" ընկերության պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Միլան Սորմազի և ընկերության ավելի քան 40 երկրներից ժամանած դեսպանների գլխավորությամբ: Դեռ այս տարվա հուլիսին Երևանում կայացած հանդիպմանը ընկերության ղեկավարները նշել էին, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած անձնական վստահության վրա, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ բիզնեսը տեղափոխել Հայաստան: Մանրամասները՝ տեսանյութում:

Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 18.10.2018

Published in Dr. Դավիթ

Արտառոց դեպք Գյումրիում: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության պահակը պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երկու նորածին է հայտնաբերել: Փոքրիկները եղել են դեղին տոպրակով: Սկզբում պահակը մտածել է, թե աղբ է, սակայն Տոպրակը բացելուց հետո պարզվել է, որ նորածինները տղա են, հավանաբար մի քանի օրական: Դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանությանը: Փոքրիկները տեղափոխվել են Գյումրու ,Երեխաների տունե, նրանց կյանիքն վտանգ չի սպառնում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյումրիի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը:

Հայկական բռնցքամարտում  խռովության հերթական ալիքն է բարձրացել: Նախկին և ներկա բազմաթիվ բռնցքամարտիկներ, հերթական անգամ հավաքվել են  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց: Նրանք շարունակում են հայտնել իրենց բողոքն ու դժգոհությունները՝ բռնցքամարտի ներկայիս ֆեդերացիայից: Ի՞նչ հիմնավորմամբ են բողոքում մարզիկները և ինչ պայմանավորվածության են հասել՝ կպատմի Հակոբ Գևորգյանը:

Գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն մի քանի օր գործում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված ցուցահանդես: Կտավների հեղինակներն հենց ակադեմիայի դասախոսներն են: Այսօր ցուցասրահ է այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ջոնաթան Լաքոթն ասել է, որ ֆրանսերենը ստեղծագործելու լեզու է և Ֆրանկոֆոնիան Հայաստանում անցել է բարձր մակարդակով: Էպիկենտրոնի հարցին ի պատասխան՝ դեսպանն անդրադարձել է նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետևանքով առաջացած ադրբեջանական հիստերիային: Ադրբեջանը ցանկնում է սև ցուցակում ներառել բոլոր այն միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այդ օրերին աշխատել են Երևանում:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերադարձի մասին հարցազրույցին: «Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է և շատ հստակ : Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, վարչապետը նույնպես արտահայտվել է դրա մասին: Մենք աշխատում ենք և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, և մեր աշխատանքը շարունակելու ենք այդ ուղղությամբ»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ հարցին՝ նշելով, որ քննարկումներն այդ ուղղությամբ շարունակվում են:

Խորհրդարանի արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու հիշեցմամբ է այսօր մեկնարկել կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, մեր աշխատանքներն ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ: ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ արդեն կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» դրոշմավորման փորձնական համակարգ: Հարկ վճարողներին հսկիչ նշանները կտրամադրվեն անվճար:

Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018 11:45

Անցուդարձ 18.10.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։