Items filtered by date: Երկուշաբթի, 01 Հոկտեմբերի 2018
Երկուշաբթի, 01 Հոկտեմբերի 2018 23:15

Էպիկենտրոն 01.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 01 Հոկտեմբերի 2018 21:25

Երևի, մաս 149

Published in Երևի

94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի Օլիմպիա դահլիճում հաջող ելույթից հետո։ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի: Մինչև այսօր վաճառվել է Ազնավուրի մոտ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան Թայմ հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է Դարի արվեստագետ՝ 149 հազար ձայնով:

Անցնող օրը հագեցած է եղել բողոքի տարբեր ակցիաներով: Արարատյան մաքսատուն-վարչության դիմաց առավոտյան վարորդները փակել են մաքսատան ճանապարհը՝ ստեղծելով խցանում: Նրանք բողոքել են մաքսատանը գոյություն ունեցող մի շարք խնդիրներից, որոնց հետևանքով իրենք ունենում են թե՛ գումարի, թե՛ ժամանակի անհարկի կորուստ: Վարորդների հետ քննարկման եկած պաշտոնյան նշել է, որ խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր: Թե ինչ պահանջներ են առաջ քաշվել, ինչ քննարկումներ են ընթացել և ինչ են որոշել վարորդները, լսել է Հակոբ Գևորգյանը:

 

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Այն նշում է ամբողջ աշխարհը: Մեր երկրում գործում է տարեցների խնամքի 11 կենտրոն, որից 5-ը պետական: Շուրջօրյա խնամքի կենտրոններում 1210 մարդ է ապրում: ,Ծերությունն ուրախություն չէե ռուսական հայտնի ասացվածքի հետ նրանցից ոչ բոլորն են համամիտ: Ինչպես են օրը նշել Նորքի տուն ինտերանտում և ինչպիսի քաղաքականություն է որդեգրել նոր կառավարությունը տարեցների խնամքի հարցում կպատմի Իզաբելլա Հովհաննսիյանը:

Երկուշաբթի, 01 Հոկտեմբերի 2018 20:10

Անցուդարձ 01.10.2018

Published in Անցուդարձ

Փողոցային բասկետբոլ, որն իր շուրջն էր համախմբել հարյուրավոր մարզասերների : Սպորտի եվրոպական շաբաթ նախաձեռնության շրջանակներում Հյուսիսային պողոտայում կայացել է 3*3 բասկետբոլի բացառիկ մրցաշար, որին մասնակցել է մոտ 100 մարդ: Մարզական այս յուարհատուկ միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարաույթունն ու բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան:

42-րդ ավագ դպրոցում աշնան երկրորդ ամսվա առաջին աշխատանքային օրն այդպես էլ չի սկսվել: Գործադուլ են անում ուսուցիչները: Պահանջում են տնօրեն Թումանյանի հրաժարականը: Ասում են՝ նա ներքաշված է բազում ապօրինությունների մեջ,նրա անունը կար նաև նախկին իշխանությունների համար ձայներ հավաքող տնօրենների ցանկում: Տնօրենն էլ պնդում է՝ այս իրավիճակի մեղավորը փոխտնօրենն է: Այն պահին, երբ կրթության նախարարության պաշտոնյանները փորձում էին գլուխ հանել այս խառնաշփոթից, դպրոց են եկել նախկին շրջանավարտները՝ ի պաշտպանություն տնօրենի: Դպրոցի տնօրենի ու փոխտնօրնի շուրջ սկանդալային մանրամասներին ծանոթ է Աիդա Կարապետյանը:

Հայաստանի վարչապետը չի բացառում, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունն անցկացվի տարեվերջին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունը Հայաստանում ձևակերպված է որպես ժողովրդի պահանջ և դրանք պետք է արագ անցկացնել, քանի որ արտաքին ներդրողները սպասողական վիճակում են: Նիկոլ Փաշինյանը նաև արձագանքել է Հանրապետական կուսակցության հանրահավաք անելու մասին հարցին և ասել, որ հաճույքով կքննարկի այդ հանրահավաքում ելույթ ունենալու տարբերակը:

Երկուշաբթի, 01 Հոկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 01.10.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։