×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը այսօր ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին և այդ ժամանակահատվածում նախարարության կատարած աշխատանքը: Նախարարը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 25-ը իրականացված ծրագրերը: Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ նախարարության հիմնական թիրախը մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացումն է, որտեղ և նախարարությունը մեծ հաջողություններ է արձանագրել:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության այս տարվա համաշխարհային վարկանիշային ցանկում Հայաստանը բարելավել է դիրքը 6 հորիզոնականով և զբաղեցնում է 73-րդ տեղը 137 երկրի շարքում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ներկայացրել է զեկույցում տեղ գտած երկրի մրցակցային միջավայրը ներկայացնող 3 ցուցանիշ և հայտարարել, որ դրական ցուցանիշները պայամավորված են երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներով և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Առաջընթացն արձանագրելով հանդերձ՝ Մրցունակության համաշխարհային զեկույցը արձանագրել է, որ Հայաստանում բիզնես անելու համար կան խնդրահարույց գործոններ:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախատեսվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը: Բարձրագույն մասնագիտական կրթության ստանալու իրական հնարավորություններ կստեղծվեն: Կմեծացվի նաև երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատանքի վերադառնալու հնարավորությունը:

Հայաստանում բացվել է նորագույն սարքավորումներով օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն: Կենտրոնի ծառայություններին ծանոթացել է հանրապետության ղեկավարը: Երկրի առաջին դեմքը շրջայց է կատարել Ուիգմոր Քլինիք ընկերության նորաբաց բժշկական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, հիմնադիրների և բուժանձնակազմի հետ զրուցել հաստատության ծրագրերի մասին: Նախագահին ներկայացվել է, որ ժամանակակից անհրաժեշտ բժշկական բոլոր սարքավորումներով հագեցած Ուիգմոր Քլինիքը համապատասխանեցվել է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին:

Նա աշխարհի գավաթն առաջինը ցույց է տվել լրագրողներին ու պատմել է թբիլիսյան մրցաշարի տպավորությունների և անձնական նպատակների մասին: Շուտով Լևոնի հարսանիքն է ավստրալուհի Արիանա Կաոլիի հետ:

Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 13:13

Dr. Դավիթ 27.07.2017

Published in Dr. Դավիթ
Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 09:05

Անցուդարձ 28.09.2017

Published in Անցուդարձ

Թեև Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող օլիմպիական ավանն արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում է հայ մարզիկների տրամադրության տակ ու տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնում են աշխարհում նմանը չունեցող այդ կառույցում, բայց օլիմպիական ավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը կայացել է երեկ, որին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցել է նաև Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։