Items filtered by date: Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017

Սաուդյան Արաբիայում երկրի թագավորական ընտանիքի բազմաթիվ անդամների ու նախարարների կալանավորումը արաբագետ Արմեն Պետրոսյանը դիտարկում է որպես հեղաշրջման կանխման փորձ: Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը իր բոլոր ուղղություններով, պատվիրակություններով որակական աճ է ապրում, վստահ է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանյան պատվիրակության անդամներն այսօր ամփոփել են եռօրյա աշխատանքը: Պատվիրակության անդամները միաձայն վստահեցրել են, որ ամեն ինչ արել են, որպեսզի ադրբեջանական պատվիրակությունը չկարողանա միջամտել հայանպաստ բանաձևի ընդունմանը: Աժ-ի խմբակցություններից կազմված պատվիրակության անդամները շեշտել են, որ ակտիվ աշխատանքի շնորհիվ ընդունվել է 4 զեկույց, որտեղ չկա ոչ մի հակահայ ձեւակերպում:

Վերջին օրերին բուռն քննարկվում է 2018 թվականի բյուջեի նախագիծը ոչ միայն Ազգային ժողովում, այլև ամենատարբեր հասարակական հարթակներում: Նախագծում ամենաքննարկվողը կրթությանը հատկացվող ֆինանսավորման չափն է, որը շատերի դժգոհությանն է արժանացել: Կրթության ֆինանսավորման կրճատման հետևանքներին այսօր անդրադարձել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նաև ԱԺ խմակցությունների պատգամավորներ: Քննարկման վերջին պահին ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորները հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին բողոքել են հարկային մարմնի կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներից: Նրանց պնդմամբ ՊԵԿ-ի աշխատակիցներ ներկայացող անձինք կանգնում են առևտրի կենտրոնի մուտքերի մոտ, և ստուգում անգամ գնորդների տոպրակների պարունակությունը: ՊԵԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Առինջ Մոլ, սակայն խուսափել են որևէ մեկնաբանություն տալ, թե ինչ նպատակով են գտնվում առևտրի կենտրոնում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։