Items filtered by date: Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017

Նոյեմբերի վերջին Կիևում տեղի է ունենալու Սևծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարնական Վեհաժողովի լիագումար նիստը: Դրան ընդառաջ այդ կազմակերպությունում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամներն այսօր մանրամասներ են ներկայացրել Վեհաժողովի հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ: ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ալբանիայում տեղի ունեցած նիստի ժամանակ անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման թեմային և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի պատասխանատուներն այսօր այն ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորների քննարկմանը: 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով կշարունակվեն պետական հատվածի կրճատումները: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ քննարկումների շնորհիվ կունենան այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թվականի համար: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտել է, որ բյուջեի նախագծում կան դրվագներ, որոնք վստահություն չեն ներշնչում:

ՏԻՄ ընտրությանն ընդառաջ Ծառուկյան խմբակցության պատգամավորները հանդիպել են Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչների հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ  մասնագետներն ու տնտեսագետները օրեր շարունակ այցելել են Շիրակի մարզի բազմաթիվ գյուղեր եւ քաղաքներ, առանձնացրել բնակիչներին հուզող առաջնային խնդիրները: Ախուրյանցիների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հավաստիացրել են, որ ունեն բոլոր խնդիրների լուծման բանալին: ԲՀԿ-ն Ախուրյանում առաջադրել է Կարեն  Սերգոյանի թեկնածությունը: Հրապարակում հավաքված ախուրյանցիներին տեսաուղերձով է դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

ՏԻՄ ընտրությանն ընդառաջ Ծառուկյան խմբակցության պատգամավորները հանդիպել են Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչների հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ  մասնագետներն ու տնտեսագետները օրեր շարունակ այցելել են Շիրակի մարզի բազմաթիվ գյուղեր եւ քաղաքներ, առանձնացրել բնակիչներին հուզող առաջնային խնդիրները: Ախուրյանցիների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հավաստիացրել են, որ ունեն բոլոր խնդիրների լուծման բանալին: ԲՀԿ-ն Ախուրյանում առաջադրել է Կարեն  Սերգոյանի թեկնածությունը: Հրապարակում հավաքված ախուրյանցիներին տեսաուղերձով է դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017 12:09

Ովքե՞ր են հատում Դիլիջանի անտառները

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի աչքի առաջ Դիլիջանում այրվեց անտառապահի տնակը: Այրողներին իրավապահներն արդեն հայտնաբերել են ու կպատժեն օրենքի խստությամբ: Անտառից մի խուրձ ցախ հանող բնակիչները հանդիպել էին կառավարության, այսպես ասած՝ անտառհատման դեմ կոշտ քայլերին ու կրքերն այնքան էին բորբոքվել, որ հրկիզել էին անտառապահի տնակը: Ցրտերն արդեն ընկել են ու կացնավորներն էլ շատացել են: Դիլիջան ազգային պարկում վիճակն այս օրերին լարված է։ Այս սեզոնին ակտիվացել են ծառագողերը: Ովքե՞ր են հատում Դիլիջանի անտառները: Գյուղացի՞ն, որ սոցիալական սուղ պայմաններից դրդված է դիմում այդ քայլին, թե բիզնես անող անտառահատողը, որ բեռնատարներով փայտ է հանում անտառից:

Մեծ քաղաքներում ցերեկը օրական հարյուր հազարավոր տոննա աղբ է կուտակվում եւ նույն արագությամբ էլ գիշերն անհետանում է: Օրը բացվում է մաքուր քաղաքում, մարդիկ չեն էլ նկատում, թե մի աներեւույթ ձեռք ինչպես է կարողանում այդքանը հասցնել մի գիշերվա ընթացքում: Երեւանում ոմանց կարծիքով աղբը ոտքի հետ գնում է, ոմանց էլ վիճակը բավարարում է: Գիշեր-ցերեկ խոսում ենք մաքրության մասին, շաբաթօրյակներ, կամավորներ, Սանիտեկ, հասարակակական գիտակցության բարձրացում, ոչինչ մեր քաղաքին չի օգնում: Աղբի վերամշակումը բիզնես է ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում  Տարածքային կառավարման և ներդրումների նախարարությունն ասում է, որ շատ փող և միջոցներ են անհրաժեշտ աղբի վերամշակման կայան ստեղծելու համար: Այն հեռանկարում կա, բայց առաջիկայում դժվար թե իրականություն դառնա: Հիմա նախարարությունը նոր ծրագիր է մշակում աղբի տեսակավորման և վերբեռնման կայաններ ստեղծելու համար, որի համար անհրաժեշտ են հատուկ սեղմիչ բեռնատարներ: Բազմաթիվ տարիներ այդ խնդիրը մնացել է օդում կախված և այդպես էլ վերջնական լուծում չի ստացել:

Հայաստանն արդեն երկու տարի է Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն իր հետ բերել է օրենքների հավերժ փոփոխություն: Անդամ երկրների համար խաղի կանոնները պետք է նույնը լինեն՝ տալ ու առնելու դեպքում:
Այս շաբաթ Հայաստանում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հինգ վարչապետները: Կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր: Տնտեսական լուրջ գործակցություն ենթադրող հարցերը երկրորդ պլան մղեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անակնկալը: Երեւանյան այցը նշանավորվեց նրանով, որ Մեդվեդեւը ինստագրամի էջում տեղադրել էր Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներ, որոնք հավաքել էին հարյուր կազարավոր լայքեր:

Ծառայում եմ հայրենիքին. երդումի պես հնչող խոստումը որոշ երիտասարդների համար պատվի հարց չէ: Այդ մասին է վկայում բազմաթիվ պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու հանգամանքը: Պաշտոնյաների որդիները պարզվում է շատ ուսումնատենչ են եղել եւ միայն բուհով չեն բավարարվել, նրանցից շատերը ասպիրանտ են ու մեր գիտության հենասյունը: Ծառայություն ապա կրթություն, առանց տարկետման իրավունքի: Օրենքի նոր նախագիծն է, որն արդեն խորհրդարանում է: Բազմաթիվ երիտասարդներ կարծում են, որ դա կրթության իրավունքի խախտում է ու այստեղ թացը կարող է խառնվել չորին: Երիտասարդները նամակ են հղել Կրթության ու Գիտության և Պաշտպանության նախարարներին, մանրամասն բացատրել օրինագծին դեմ լինելու պատճառը: Բանակից հետո էլ ինչ սովորել, եղածն էլ մոռացել ենք,- մտահոգված են եիտասարդները: Օրենքը կնպաստի գիտության անկմանը, քանի որ զենք բռնած երիտասարդները, այլեւս չեն գնահատի գիտության գինը: Նախարարություններն էլ չեն զլացել եւ պատասխանել են երիտասարդներին,:

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն, քրեական դատավարությունից մինչև լուսինը բացառապես խաղաղ նպատակով օգագործելու համաձայնագիր:
Այս շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը: Այն աչքի ընկավ բուռն քննարկումներով, ընդդիմություն իշխանություն բախումներով: Խորհրդարանական շաբաթվա ամենաուշագրավ դրվագները:

Ներդրումային խոշորածավալ ծրագիր, որը վերականգնելու է հայկական տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը. «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ Գրուպ» ընկերությունը համատեղ ներդրումային պայմանագիր են ստորագրել: Այն նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 4000 աշխատատեղ: Նախնական ներդրումների ծավալը գերազանցելու է 30 միլիոն դոլարը: «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը հայտնել է, որ Հայաստանում խոշոր ներդրում են կատարելու՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ ունեցած վստահությունը:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։