Items filtered by date: Երկուշաբթի, 21 Հունիսի 2021
Երկուշաբթի, 21 Հունիսի 2021 21:52

Էպիկենտրոն 21.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Ռուսաստանը, Եվրամիությունը, Վրաստանը և Ադրբեջանը արձագանքել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությանը: Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ: Եվրախորհդրի ղեկավար Շառլ Միշելը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առթիվ, իսկ Բաքուն հայտարարել է, որ Երևանից ակնկալում է ճիշտ եզրակացություններ Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Այսօր կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, որի ժամանակ անդրադարձ է եղել ինչպես Հայաստանյան ընտրություններին, այնպես էլ Ղարաբաղի հարցին:

«Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային ու, հաշվի առնելով բավական կարճ ժամանակահատվածը, լավ կազմակերպված»,- հայտարարել են միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դիտորդական խմբի անդամներն արձանագրել են, որ դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը աչքի են ընկել ագրեսիայի ու թշնամանքի հռետորաբանությամբ:

ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավուր պատշաճի էր պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրությանը: Դիտորդները միաձայն ընդգծում են, որ քարոզարշավի համար տրված ժամանակը քիչ է եղել, իսկ քվեաթերթիկները՝ շատ:

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ն անցնում են 8-րդ գումարման խորհրդարան: «Պատիվ ունեմ»-ը դաշինքների համար պահանջվող 7 %-ի շեմը չի հաղթահարել, սակայն ԱԺ կմտնի բոնուսների շնորհիվ: Ընտրության վերջանական արդյունքը կամփոփվի 7 օր անց: Մինչև այդ ԿԸՀ նախագահը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե պառլամենտում հայտնված ընդդիմադիր ուժերը որոշեն վայր դնել մանդատները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։