Դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշել է մերժել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: ԲՀԿ նախագահը կշարունակի մնալ ազատության մեջ: Նա դատարանի շենքից դուրս է եկել բարձր տրամադրությամբ, նստել է ավտոմեքենան և հեռացել՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: «Դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից»,- հայտարարել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: ԲՀԿ նախագահը նշել է, որ համավարակի դեմ պայքարի այս ծանր շրջանում բուժաշխատողները հերոսական պայքար են մղում մարդկային կյանքերի փրկության և առողջության պահպանման համար: «Համոզված եղեք, որ մենք ձեր կողքին ենք»,- նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում: