Items filtered by date: Ուրբաթ, 12 Հունիսի 2020
Ուրբաթ, 12 Հունիսի 2020 22:15

Էպիկենտրոն 12.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկել է արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարացնելու մասին կառավարության որոշումը: Հիմնական զեկույցով հանդես է եկել վարչապետը՝ վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ համաճարակի հաղթահարման համար անհրաժեշտ է քաղաքացիների անհատական պատասխանատվությունը: Ընդդիմադիրները հակադարձել են Նիկոլ Փաշինյանին՝ մատնացույց անելով առողջապահական համակարգի թերացումները: Պատգամավորները անդրադարձել են նաև համաճարակային իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին՝ հատկապես ոստիկանության կոշտ գործելաոճին:

Դիլիջանի բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով, կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների: Այն հագեցած է անհրաժեշտ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, բոլոր մահճակալների մոտ անցկացված են թթվածնի մատակարարման կետեր:

«Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից »,- հայտարարել է Առողջապահության նախարարը՝ արձագանքելով իր հասցեին հնչող այն քննադատություններին, որ սեփական ամբիցիաների պատճառով չի օգտագործում թիվ 1 համալսարանական կլինիկայի և «Նաիրի» Բժշկական կենտրոնի ռեսուրսները: Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում ներկայացրել է նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել երկու տասնյակից ավելի քաղաքացիների: Նրանց մի մասը իրավապաշտպաններ են, որոնք բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց՝ պահանջելով քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին տարել են Արաբկիրի բաժին, ինչն առաջացրել է նրանց աջակցող բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը: Բերման ենթարկվածներին ոստիկանական բաժնում հանդիպելու են գնացել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Կառավարությունն այսօր անցկացրած արտահերթ նիստում որոշել է 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Սա արդեն երրորդ երկարաձգումն է: Այս անգամ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, հստակեցվել է տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը, նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության հայտնաբերման կամ դրա կասկածի դեպքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։