Items filtered by date: Երեքշաբթի, 26 Մայիսի 2020
Երեքշաբթի, 26 Մայիսի 2020 22:07

Էպիկենտրոն 26.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի ավագանու նիստն այսօր թեժ է անցել: «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ դեմ են արտահայտվել ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու վերաբերյալ հարցին: Պարզվում է՝ միությունը վարչական որոշ շրջաններում տեղակայված գործող ու չգործող մանկապարտեզների տարածքում ունի գրասենյակներ, այժմ պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ դրա թարմացմանը ոմանք դեմ են: «Իմ քայլը»-ականների մի մասը կարծում է՝ մանկապարտեզները պետք է վերադարձվեն երեխաներին, մյուս մասն ու ավագանու ԲՀԿ-ական անդամների դիտարկմամբ էլ՝ ԵԿՄ-ին գույք տրամադրելով մեծ բան չեն անում՝ հաշվի առնելով նրանց վաստակը հայրենիքի պաշտպանության գործում: Մի քանի ժամ տևած քննարկումից հետո հարցն, ի վերջո, ընդունվել է:

«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկրում հաստատվել է բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ», -պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վարչական լծակները խստացնելու և Հայաստանի տարբեր տարածքներում «ռեյդեր» իրականացնելու մասին: Նա նաև հորդորել է քաղաքացիներին հետևել պարետատան սահմանած կանոններին՝ չվարակվելու և մյուսներին չվարակելու համար։ Առցանց ճեպազրույցին մասնակցել են նաև Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը: 

Օրվա երկրորդ կեսից հետո պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: Ուղերձները հիմնականում վերաբերել են կորոնավիրուսի համավարակին, իսկ մտահոգությունները՝ համաճարակի բացասական հետևանքներին: Միքայել Մելքումյանը թվերով է արձանագրել տնտեսական ակտիվության անկումը: Անդրադարձ է արվել նաև նախօրեին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ անհայտ անձը մանկահասակ երեխաներին սեռական դաստիարակության գրքույկներ է բաժանել: Թե՛ ընդդիմադիրները, և թե՛ իշխանականներն ակնկալել են իրավապահների պատշաճ արձագանքը կատարվածին:

Արցախի նոր կառավարությունը կձևավորվի մինչև հունիսի 1-ը: Կստեղծվեն 2 նոր գերատեսչություններ՝ տարածքային կառավարման և զարգացման ու ռազմահայրենասիրության, սպորտի և զբոսաշրջության նախարարություններ: Կառուցվածքային փոփոխությունների մասին մանամասներ է հաղորդել նախագահ Արայիկ Հարությունյանը: Այսօր տեղի են ունեցել առաջին նշանակումները: Արդեն հայտնի են ուժային մի շարք կառույցի ղեկավարների անունները:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: «Իզմիրլյան» ԲԿ-ից դատարանին տեղեկացրել են, որ 2-րդ նախագահը, առողջական վիճակից ելնելով, չի կարող մասնակցել նիստին: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները, ինչպես նաև տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը նույնպես չէին ներկայացել նիստին: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ ՊՆ նախկին նախարարի պաշտպան Ինեսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նա և Օհանյանի մյուս պաշտպանը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացվել են: Մեկ այլ դատարանում էլ հետաձգվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով նիստը: Առողջական վիճակի պատճառով նա կրկին նիստին չի ներկայացել:

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցել է նաև նախորդ քառօրյան բոյկոտած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նստաշրջանը մեկնարկել է բանավեճով: Էդմոն Մարուքյանը դեմ է արտահայտվել Արարատ Միրզոյանի՝ դիմակ չկրող պատգամավորներին նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին հայտարարությանը: ԱԺ նախագահը, կարևոր համարելով դիմակ կրելու հանգամանքը, ամբիոնից հայտարարել է, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ դիմակ չկրելը սխալ էր:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպայի սպանելու փորձի գործով վճիռը: Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ: Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը:

Արցախի նոր կառավարությունը կձևավորվի մինչև հունիսի 1-ը: Կստեղծվեն 2 նոր գերատեսչություններ՝ տարածքային կառավարման և զարգացման ու ռազմահայրենասիրության, սպորտի և զբոսաշրջության նախարարություններ: Կառուցվածքային փոփոխությունների մասին ուղիղ եթերում մանրամասներ է հաղորդել նախագահ Արայիկ Հարությունյանը: Ուժային մի շարք կառույցներում առաջին նշանակումները տեղի կունենան արդեն այսօր:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։