Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020 22:05

Էպիկենտրոն 20.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մայրաքաղաքի մանկապարտեզները երկարատև դադարից հետո այսօր բացվել են: Շենքերի բակերում տարածություն պահպանելու նպատակով հատուկ գծանշումներ են արված, ամբողջ տարածքն ախտահանվում է, աշխատակիցներին տրամադրվում են օրվա համար անհրաժեշտ քանակությամբ դիմակներ ու ալկոգել: Նախակրթարան այցելած երեխաների թիվը նախկինի համեմատ մի քանի անգամ նվազել է: Մանկապարտեզներ այցելում են հիմնականում աշխատող ծնողների երեխաները:

Կառավարության շենքի մոտ այսօր մարդաշատ էր: Այնտեղ էին ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երաժիշտները, հանդիսավարները և հանդիսություններ նկարահանողները: Նրանք պահանջել են, որպեսզի իրենց ևս թույլ տրվի գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները: Հավաքն առանց միջադեպերի չի անցել, սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար ոստիկանությունը մասնակիցներից մի քանիսին բերման է ենթարկել:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մայրանալու և նրա նորածին դստեր մասին օգտատեր Արտյոմ Խաչատուրյանի սկանդալային գրառումը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել: Գրառմանն անմիջապես արձագանքել են հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ և մանկահասակ երեխայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Միջադեպին անդրադարձել է նաև օմբուդսմենը, իսկ Գլխավոր դատախազությունը գրառումն ուղարկել է ոստիկանություն՝ ուսումնասիրության համար:

«Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունները Հայաստանի և Արցախի համար որևէ սպառնալիք չեն ներկայացնում»,- խորհրդարանում լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարարը: Գաբրիել Բալայանը խոսել է նաև բանակում կորոնավիրուսի կանխարգելման մասին՝ նշելով, որ իրավիճակը վերահսկելի է: Բալայանը ԱԺ-ում էր՝ մասնակցելու Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Օրակարգում է եղել նաև կենսաթոշակների վերաբերյալ հարցը:

Խորհրդարանում քննարկվել են պետգույքի մասնավորեցման հետ կապված հարցեր: 2017-2020 թթ. ծրագրերի մասին նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկում գտնվող բժշկական կենտրոնների պրոֆիլը պահպանելու լիազորությունը տալ կառավարությանը: Պատգամավորները Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահից փորձել են պարզել, թե առողջապահական ո՞ր հիմնարկների մասին է խոսքը, և ինչու՞ է նման անհրաժեշտություն առաջացել:

Վեց ամբաստանյալների և երկու պաշտպանների դատարան չներկայանալու պատճառով «Սասնա ծռեր» խմբի գործով նիստը հետաձգվել է: Պաշտպանները միջնորդել են արտակարգ դրության օրերին նիստ չանցկացնել՝ դատարանում սոցիալական հեռավորություն պահպանելու անհնարինության պատճառով: Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը որոշել է հաջորդ նիստին բերման ենթարկել այսօրվա նիստին չներկայացած ամբաստանյալներին:

Գողացել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցված «Արարատ-73»-ին նվիրված արձանախմբի վերևի հատվածը, որտեղ տեղադրված էր մարզչական խմբի 4 արձան: Արձանախումբը կառուցվել էր «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի առթիվ: Լեգենդար թիմի ֆուտբոլիստները իրենց հաղթանակը հավերժացնող հուշարձանի կառուցման խնդրանքով դիմել էին Գագիկ Ծառուկյանին, և հայրենական սպորտի ղեկավարը կարճ ժամանակում կատարել էր նրանց խնդրանքը: Հայկական ֆուտբոլի, թերևս, միակ փառահեղ հաղթանակին նվիրված հուշարձանի նկատմամբ այս վանդալիզմը խստագույնս դատապարտելի է: Արձանախմբի գողության փաստով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվածից խիստ վրդովված են նաև «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները: Լեգենդար թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը նշել է, որ սա անարգանք է նաև հայկական ֆուտբոլի նկատմամբ, և վանդալիզմի հեղինակները պետք է խստագույնս պատժվեն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։