Items filtered by date: Ուրբաթ, 03 Ապրիլի 2020

Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120 փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել աջակցություն ստանալու համար, տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը: Առաջիկայում դիմումներին կարձագանքեն: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում տնտեսական արդյունքի կրճատումը, տարեսկզբի կանխատեսումների համեմատ, էական կլինի, սակայն, վստահություն է հայտնել, որ տնտեսությունն ի վիճակի է արագ վերականգնել պոտենցիալը:

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, Պարետի հրամանով, ապրիլի 1-12-ը սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժը մարզերից դեպի քաղաք և հակառակ ուղղությամբ: Մեր նկարահանող խումբն այսօր շրջել է Երևանի փողոցներով, զրուցել քաղաքացիներին հետ, ծանոթացել մայրաքաղաքին մոտ անցակետերում տիրող իրավիճակին:

Վերջերս մի քանի խոշոր սուպերմարկետների աշխատանքը, պարետատան որոշմամբ, վեց ժամով դադարեցվել էր: Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ասում է՝ մոտ տասն օրվա ընթացքում գրեթե 260 տնտեսվարողի են ստուգել ու դրանցից 38-ում խախտումներ հայտնաբերել: Խանութները չեն հետևել պարետատան պահանջներին, ինչի համար էլ դադարեցվել է նրանց տնտեսական գործունեությունը: Ստուգումները շարունակվում են նաև սահմանային հսկիչ կետերում:

Ուրբաթ, 03 Ապրիլի 2020 20:19

Էպիկենտրոն 03.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է կանխարգելիչ աշխատանքները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Տեխնիկական նորագույն միջոցներով զինված աշխատակիցներն ամեն օր ախտահանում են փողոցները, մայթերը, բակերն ու շքամուտքերը: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև կանգառներում, ստորգետնյա անցումներում և քաղաքի բանուկ հատվածներում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված խստացված սահմանափակումները, շարունակում է իր տեսադաշտում պահել սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին: Հիմնադրամի մեծածավալ աջակցությունը կրկին Գեղարքունիքում էր: Մարզի քաղաքների և գյուղերի 1000-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիքներ ստացել են առաջնային անհրաժեշտության սննդամթերք:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։