Items filtered by date: Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2020
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 19.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 19.11.2020

Published in Անցուդարձ

Խորհրդարանական ճեպազրույցների օրակարգն այսօր հագեցած է եղել: Իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները քննարկել են եռակողմ հայտարարությունն ու դրանից բխող հետևանքները: Ընդդիմադիրները շարունակում են պնդել՝ իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու համար պետք է փոխել բանակցողին.Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով էլ՝ հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բազմաթիվ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացրել մայրաքաղաքի փողոցներում: Նրանք փակել են ճանապարհներն ու վարչապետին կոչ արել օր առաջ հեռանալ զբաղեցրած պաշտոնից: ԲՀԿ-ական երիտասարդները նշել են, որ չեն ցանկանում ամբողջությամբ պարալիզացնել մայրաքաղաքի երթևեկությունը, սակայն եթե Փաշինյանը հրաժարական չտա, ստիպված են լինելու գնալ նաև այդ քայլին: Ակցիաների ժամանակ վրաերթի են ենթարկվել դաշնակցական երիտասարդները, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, կան բերման ենթարկվածներ:

Ընդդեմ ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կետրոնի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել: «Մեր տված հարկերից վճարում են սոցցանցերում հերոսների մայրերին հայհոյողներին»,- ասել է Արցախի պատերազմի մասնակից, ակտիվիստ Մանուել Մանուկյանը: Ըստ նրա՝ տեղեկություններ կան, որ հենց այս շենքից է կառավարվում վարչապետին ու իշխանությանը քննադատող քաղաքացիներին ու ընդդիմադիրներին հայհոյող ֆեյքերի բանակը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ֆեյքերի բանակում հիմնականում աշխատում են 120 հազար դրամ աշխատավարձ ստացող աղջիկներ: Նրանք հորդորել են այդ գումարով արժանապատիվ աշխատանք գտնել:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արտաքին գործերի նորանշանակ նախարարին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Զոհրաբ Մնացականյանին կատարած աշխատանքի համար, Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև ԱԱԾ նորանշանակ տնօրենին:


Մարտակերտի շրջանի 7 համայնքներ կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության դրույթների: Տեղի բնակիչներին, որոնք միայն նոյեմբերի 17-ին էին իմացել հայրենի բնակավայրերից զրկվելու մասին, 2 օրից էլ պակաս ժամանակ էր տրվել՝ տները լքելու համար: «Էպիկենտրոն»-ը զրուցել է այդ համայնքների բնակիչների հետ, նրանք պատմել են տարհանման աշխատանքների մանրամասների ու առաջացած խնդիրների մասին:

Ստեփանավանի հիվանդանոցից ՊՆ զորակոչված բժիշկ-համաճարակաբան Կարեն Մաղաքյանը «էպիկենտրոն»-ին տեղեկացրել է, որ ինքը ներառված է Հայաստանի սահմաններից մեկում տեղակայված ՄՈԲ-ի ուժերում: Պատերազմի 4-րդ օրվանից այդ տարածքում է, հիմա զորացրվելու իր հերթին է սպասում, քանի որ բանակը հիմա իր կարիքը չունի, սակայն ՊՆ-ն զորացրելու որոշում դեռ չի կայացրել: Բժիշկը պնդում է՝ Ստեփանավանի միակ համաճարակաբանն է, ուստի իր ներկայությունը հիվանդանոցում կարևոր է: Խնդրի առնչությամբ «Էպիկենտրոն»-ը լսել է նաև ՊՆ-ի պարզաբանումը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։