Items filtered by date: Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020 23:05

Էպիկենտրոն 26.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ադրբեջանը գրոհ է ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Հայտնում է Արցախի ՊՆ-ն:13:50-ի սահմաններում թշնամին «Սմերչ»-ով հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և նրան ելման դիրքեր հետ շպրտելու համար: Կեսօրին էլ վարչապետը ՖԲ-ում գրել էր, որ չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: «Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Արցախցի կանայք այսօր կրկին Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց են հավաքվել: Պահանջը չի փոխվել՝ ճանաչել Արցախի անկախությունն ու քայլեր ձեռնարկել՝ ահաբեկչական երկրների ցեղասպան գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: Նրանք նաև նամակ են տարել՝ հանձնելու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին: Սակայն Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումը չի կայացել:

«Վերջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է». այսպիսի վանկարկումներով Հալեպի Ազիզիե շրջանում սիրիահայերը բազմահազարանոց ցույց են արել: Հալեպահայերը, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչների հետ միասին, արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունն ու դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ոտնձգությունները հայության դեմ:

Գիշերը Ստեփանակերտում հանգիստ է եղել: Արցախի մեր գործընկերները զրուցել են իրենց ժամանակն ապաստարաններում անցկացնող մարդկանց հետ: Նրանք ամեն րոպե սպասում են լավ լուրի: Ասում են՝ հաղթանակը տոնելու համար պահած շամպայն ու կոնյակ ունեն: Վստահ են՝ շուտով դրանք բացվելու են:

Ադրբեջանը կրկին խախտել է հումանիտար հրադադարը, որի համաձայնությունն այս անգամ ձեռք է բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ, և ուժի մեջ պետք է մտներ առավոտյան ժամը 8-ից: Բաքուն նախ հայկական կողմին է մեղադրել պայմանավորվածությունը խախտելու համար, ապա 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ 09:10-ի սահմաններում թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ: «Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: ՊՆ-ն կարևոր է համարել հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և ռազմագերիների, պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

Այս անգամ հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Միացյալ Նահագներում: «Կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով»,- Փաշինյանին և Ալիևին ուղղված շնորհավորական թվիթում գրել է Դոնալդ Թրամփը: Հոկտեմբերի 29-ին Ժնևում Մինսկի խմբի համանախագահները կրկին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։