Items filtered by date: Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 23.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 17:43

Ժայռափոր ապաստարան Ճարտարում

Պատերազմն անզոր է ճարտարցիների դեմ: Թեկուզ արկերի պայթյունների ներքո՝ նրանք չեն կորցրել հումորն ու իրենց խոսքի համն ու հոտը: Մարտական ոգով ու հաղթանակում համոզված՝ շարունակում են իրենց բաժին պայքարը. տղամարդիկ՝ առաջնագծում, կանայք՝ թիկունքում: Ներկայացնում ենք Արցախի մեր գործընկերների տրամադրած տեսանյութը: 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: «Բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն»,- ՖԲ-ում գրել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ Արցախում մեծ արձագանք են ստացել երեկ «Վալդայ» ակումբում Պուտինի հնչեցրած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Ասկերանի հրթիռահրետակոծության հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք: Վնասը միայն նյութական է: Քաղաքը կրակի տակ էր հայտնվել երեկ երեկոյան: Այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց տեղացիները զգոնությունը չեն կորցնում:

Արցախի անկախության ճանաչման պահանջով մի խումբ քաղաքացիներ բողոքի հերթական ցույցն են արել մեր երկրում ԱՄՆ դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ամերիկան պարտավոր է հստակ գնահատական տալ թուրք-ադրբեջանական վայրագություններին:

Եվրոպայի հայերը բազմահազարանոց բողոքի ակցիա են անցկացրել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Մեր հայրենակիցները նախ այցելել են ՄԻԵԴ, որտեղ տարբեր կոչերով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հանցագործությունների դեմ: Ակցիան շարունակվել է Եվրոպական խորհրդարանի առջև:

Ամերիկացի 30-ից ավելի կոնգրեսականներ մշակել են բանաձևի նախագիծ, որով կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ճանաչել Արցախի անկախությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք: Հայանպաստ նախագծեր են շրջանառվում նաև Կոնգրեսի վերին պալատում: Մի խումբ սենատորներ ներկայացրել են բանաձևերի նախագծեր՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին և Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Ռազմաճակատի արևելյան ուղղությամբ համառ մարտեր են: «Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,- այս մասին կեսօրից հետո գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը: Թշնամին կրկին թիրախավորել է խաղաղ բնակավայրերին, Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով:

Այսօր տեղի է ունեցել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Քննարկվել է  ստեղծված պատերազմական ծանր իրավիճակը, կարևորվել է օր առաջ հումանիտար այս աղետը կանգնեցնելու հրամայականը  և նախանշվել են առաջիկա օպերատիվ  քայլերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կոչ է արել կամավորագրվել   կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: «Ես անձամբ  եմ  առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով  շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի  կարիքը»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։