Items filtered by date: Շաբաթ, 11 Հունվարի 2020
Շաբաթ, 11 Հունվարի 2020 22:01

Էպիկենտրոն 11.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 11 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 11.01.2020

Published in Անցուդարձ

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած և մեծ աղմուկ հանած ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգը, «Անվտանգ երթևեկություն» ՀԿ նախագահի դիտարկմամբ, ոչ թե չարիք է, այլ պահանջված բարեփոխում: Սերգեյ Ղահրամանյանի կարծիքին չեն, սակայն, վարորդները: Բալային համակարգի վերաբերյալ հատկապես տաքսու վարորդները լուրջ մտահոգություններ ունեն: Նրանց պնդմամբ՝ կա՛մ պետք է ընդհանրապես հանել բալային համակարգը, կա՛մ կիրառել որոշակի լրացումներից ու փոփոխություններից հետո միայն: «Չի կարող մարդը մեկ խախտման համար երկու պատիժ կրել՝ և՛ գումար վճարել, և՛ բալից զրկվել»,-ասել են փոփոխությունից դժգոհ վարորդները:

Մայրաքաղաքի Սուրենյան 3 հասցեում երեկ երեկոյան ժամը 17.00-ի սահմանում տեղի ունեցած արտակարգ դեպքը բարեբախտաբար լավ ավարտ է ունեցել: Բարձրահարկի 7-րդ հարկից 20-ամյա աղջիկ էր ընկել ու հայտնվել 6-րդ հարկի լվացքի պարանների երկաթյա կառուցատարի վրա:Մեր գործընկեր Հայկ Նավասարդյանն է այսօր լսել ականատեսներին, զրուցել քաղաքացու կյանքը փրկած փրկարարների հետ:

Ադրբեջանական զինված ուժերի դիպուկահար կրակից Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում վիրավորվել է զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Նա վնասվածք է ստացել բազկի շրջանում: Իջևանի բուժկենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն «Էպիկենտրոն»-ին տեղեկացրել է, որ զինծառայողի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում : Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ Բերքաբերի ուղղությամբ կրակոցներ չկան, և իրավիճակն այս պահին հանգիստ է:

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը, ի հեճուկս որոշ կանխատեսումների, կարծում է՝ բերքատու այգիներին առայժմ որևէ վտանգ չի սպառնում: Մասնագետի միակ մտահոգությունը աշնանացան ցորենն է: Նրա խոսքով՝ տաք ձմռան պատճառով կարող ենք ցորենի լուրջ կորուստ ունենալ: Թեմայի վերաբերյալ «Էպիկենտրոնը» նաև զրուցել է հողի մշակների հետ: Գյուղացիները պատմել են բողբոջած կեռասենիների և իրենց ակնկալիքների մասին:

Հայաստանում մեկնարկել է պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավ: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել ոլորտում առկա խնդիրների վրա: Տեղեկատվական թերթիկներ կբաժանվեն պատմամշակութային ժառանգություն համարվող կառույցներում բնակվող, աշխատող քաղաքացիներին, որտեղ պարզաբանվում են տարածքն օգտագործելու, պահպանելու պայմանները: Առաջին թերթիկներն այսօր բաժանել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարն ու փոխնախարարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։