Items filtered by date: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019
Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 21.09.2019

Published in Անցուդարձ

Անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասն այս տարի անց է կացվում Հանրապետության 2-րդ քաղաքում՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով: Քաղաքում այսօր աննախադեպ աշխուժություն է, վաղ առավոտից անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառումներին մասնակցել է իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նաև քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչները: Դրան զուգահեռ քաղաքի կենտրոնական փողոցներում մեծ եռուզեռ էր, տարբեր ժանրի համերագային ծրագրեր: Գյումրեցիներն «էպիկենտրոն»-ին պատմել են, որ նման մասշտաբի տոնակատարություն, ուրախություն ու ակտիվություն քաղաքում դեռ չէր եղել:

«Թրամփ-Փաշինյան հանդիպում,այսպես թե այնպես, տեղի է ունենալու»,-Գյումրիում հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը: Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ շատ ծավալուն երկխոսություն ունի: Կան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, նրա անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին և ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը Հայաստանին: Գյումրիում Անկախության տոնակատարությանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներին:

Մայրաքաղաքի կենտրոնում այսօր միայն տոնական միջոցառումներ չէին: Հյուսիսային պողոտայում բացվել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսը: Չինաստանից, Եգիպտոսից, Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան ժամանած գործարարները մայրաքաղաքի բնակիչներին էին ներկայացնում իրենց արտադրանքը, առիթը բաց չէին թողնում նաև մյուս տաղավարներին ծանոթանալու և գնումներ անելու համար: Միջոցառումն իրականացվել է «Երկրները մեկ հարկի տակ» նախագծի շրջանակում, որն իրականացվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ:

Երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Հայաստանի Անկախության տարեդարձի առթիվ Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցիանից և այլ երկրների գործընկերներից: Տոնի առթիվ շնորհավորանքներ է ստանում նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

«Էպիկենտրոնի»-ի նկարահնող խումբը շրջել է մայրաքաղաքի կենտրոնում: Ի տարբերություն նախորդ տարիների՝ Երևանն այսօր տոնական «զգեստ» չի հագել: Միայն կազմակերպվել է մի քանի ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են հիմնականում հայկական թեմատիկայով պարագաներ:

«Հայաստանի վարչապետը, բավարարված չի եղել իր երկու գեներալների՝ Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքով, և նրանց ազատել է աշխատանքից»,-Գյումրիում լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով է առաջարկվել այդ ազատումները ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով: Ներքին և արտաքին քաղաքական թեմաներին բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձել են նաև Անկախության տոնին՝ Եռաբլուր կատարած այցի ժամանակ: Կարծիքները մեկտեղել է Վարդան Հովեսփյանը:

Անկախության հանրաքվեից հետո Հանրապետության օրենսդիր մարմինը անդրանիկ նիստում կատարվածը որակեց նոր փորձությունների շրջան՝ Հայաստանին մեծ մարտահրավերներ էին սպասում: Ինչպե՞ս ընդունվեց անկախությունը, ո՞վ էր այն երիտասարդ պատգամավորը, որն ընթերցեց գերագույն խորհրդի պատմական որոշումը և ո՞ր դահլիճում էին ընդունվում ժամանակի կարևորագույն որոշումները: Անկախության կերտման գործընթացի մասնակիցների հետ նվիրական պահերը վերհիշել է Աիդա Կարապետյանը:

Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019 10:18

Էպիկենտրոն 21.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։