Items filtered by date: Երկուշաբթի, 29 Հուլիսի 2019
Երկուշաբթի, 29 Հուլիսի 2019 22:00

Էպիկենտրոն 29.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 29 Հուլիսի 2019 19:46

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

Աշխարհի 30 երկրում բնակվող 200-ից ավելի երիտասարդներ ժամանել են Հայաստան: Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Ուսումնաճանաչողական ծրագրի ընթացքում մինչև 18 տարեկան երիտասարդները մասնակցելու են հայոց լեզվի արագացված դասընթացների,այցելելու են Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ի տարբերություն նախորդ տարվա, ծրագրի մասնակիցները գիշերելու են ոչ թե հյուրընկալ ընտանիքներում, այլ ճամբարում: Ո՞րն է դրա պատճառը և արդյոք ծրագիրն իրականացնելիս չարաշահումներ չե՞ն լինի: Պարզաբանել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում պարզաբանումներ է ներկայացրել Ստամբուլյան կոնվեցիայի շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ: «Ստամբուլյան կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում»,-հայտարարել է նախարարը՝ զավեշտալի համարելով միասեռական զույգերի կողմից որդեգրման իրավունքի ճանաչման մասին խոսելը: Ռուստամ Բադասյանն ասել է, որ տեսնում է իշխանության նկատմամբ բացասական ազդեցություն ձևավորելու միտում և հորդորել է քաղաքացիներին ամբողջությամբ ընթերցել կոնվենցիան:

Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող փողոցային արդարադատության համար տարիներ անց կրկին վճարելու է Հայաստանի հանրապետությունը: Նման կարծիք է հայտնել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը: Նա հիշեցրել է, որ այսօր ՄԻԵԴ-ն անդրադառնում է մարդու իրավունքների գործերով տարբեր հայցերի, որոնք տեղի են ունեցել տարիներ առաջ: Ըստ փաստաբանի` դրանք այն դեպքերն են, երբ դատական իշխանությունը ընտրովի արդարադատություն է իրականացրել:

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո սկանդալի կենտրոնում հայտնված դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է: Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել երեք դրվագով, որից երկուսը խորհուրդը բավարարել է: Թե ինչ միջնորդություն է` դատախազությունից ու ԲԴԽ-ից չեն հայտնում, մանրամասների մասին նախընտրում են դեռ չխոսել: Միջնորդության ու որոշման հիմքի մասին տեղյակ չէ նաև պաշտպանական կողմը: Աիդա Կարապետյանի տեսանյութը:

 

Վերջին մեկ տարվա սահմանային հարաբերական խաղաղ վիճակից հետո Ադրբեջանը նորից գործի է անցել: Հատկապես ակտիվ են ադրբեջանցի դիպուկահարները: Վերջին 2 շաբաթվա ընթացքում, ցավոք, ունենք երկու զոհ և երկու վիրավոր: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը, որի մասին այդ երկրում չեն բարձրաձայնում: Հայաստանի պաշտպանության փոխնախարարը հավաստիացրել է՝ հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, արտգործնախարարությունից էլ զգուշացրել են՝ լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Հայաստանի երկրորդ նախագահը մեկ տարի է կալանքի տակ է: Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը երեք անգամ կալանավորվել է,ազատվել, հիմա էլ նորից կալանքի տակ է: 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ մեկ տարվա մեջ մարտի 1-ի բացահայտման համար բացի խոսակցություններից, ոչինչ չի արվել: Սողոմոնյանի խոսքով՝ այս ընթացքում շահարկվել է զոհերի արյունը, հիշատակը, հարազատների գործոնը: Նա պնդել է, որ Քոչարյանին ապօրինի են պահում կալանքի տակ:

 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշորամասշտաբ աջակցությունն է տրամադրել զինծառայողների ծնողներին: Հիմնադրամի աջակցությամբ Երևանի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների զինծառայողների 100-ավոր ծնողներ մեկնել են Արցախ և տեսակցել իրենց որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը նաև սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լի ծանրոցներ է ուղարկել հայրենիքի պաշտպաններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։