Items filtered by date: Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2019 21:09

Էպիկենտրոն 22.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում այսօր հանդիպել է կուսակցության երիտասարդական թևը համալրած երիտասարդների հետ: Սերժ Սարգսյանը նորաթուխ կուսակցականներին հայտնել է, որ նրանց շատ ասելիք ունի, սակայն այժմ միայն շնորհավորելու է :«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասել է Հայաստանի նախկին նախագահը։ Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը դիմել է ներկաներին և հարցրել, թե իրեն ի՞նչ հարց ունեն: Ի պատասխան երիտասարդներից մեկն ասել է՝ վերադարձե՛ք: Երիտասարդները նաև լուսանկարվել են Սերժ Սարգսյանի հետ։ Նրանցից մեկը ՀՀԿ ղեկավարին խնդրել է սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է, Սերժ Սարգսյանն էլ կատակել է, ասելով՝ «Ես մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել»։

Խորհրդարանում այսօր նախորդ տարվա գործունեության հաշվետվությունն է ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը: Արձագանքելով պատգամավորների հարցերին, Տիգրան Հակոբյանն ընդգծել է՝ մինչև պետությունը հանրօգուտ հաղորդումների անհրաժեշտություն չզգա և չմիջամտի, բնագավառում ոչ-մի լավ բան չի ստացվի: Իսկ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Տիգրան Հակոբյանի խոսքով՝ կան հնացած և անտրաբանական կարգավորումներ, որոնք պետք է փոխել: ՀՌԱՀ ղեկավարը դեմ է գիշերն օրհներգ միացնելուն, այն համարում է հնացած մեթոդ:

«Արցախի հարցի սեփականատերը ժողովուրդն է»,- այսօր ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ երկարաժամկետ պատկերացում ունենալու կարևորությունը: Տնտեսագետ դասախոսների հետ հանդիպմանը երկրի ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսական հեղափոխության քայլերին, խոսել Հայաստանում պարտադիր կրթություն ստանալու անհրաժեշտության մասին: «Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, լինի բարձր որակավորման աշխատուժի կենտրոն »,-ասել է վարչապետը: Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն: Հանդիպման մասնակիցներից ոմանք դժգոհել են իրենց նկատմամաբ Կառավարության վերաբերմունքից: Աիդա Կարապետյանի տեսանյութը:

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերը ու Հայոց Ցեղասպանությունը» գիրքը թարգմանվել է հայերեն: 1915-ի ոճրագործությունն ուսումնասիրող Աքչամը գրքում ապացուցում է, որ թուրքերի կողմից ցեղասպանության հերքման բոլոր փաստարկները սուտ են: Նա պատմում է, որ թուրքական ժխտողականությունը սկսվել է ցեղասպանությանը զուգահեռ: Հայերին զանգվածաբար ոչնչացնելու հրամանները պատմաբանը գտել է Թալեաթ փաշայի հեռագրերում:

Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Մրցավայր մեկնած մեր բոլոր մարզիկները հայրենիք են վերադարձել մեդալով: Մեր պատվիրակները նվաճել են 6 մեդալ, որոնցից մեկը՝ ամենաբարձր հարգի: Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները արժանացել են 2-րդ մրցանակին:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ Հայաստանում մեկնարկում է «Գյուղական տնտեսական զարգացում- նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը: Այն աջակցելու է գործող փոքր և միջին ձեռնարկություններին: Ջերմոցային տնտեսություն, չրերի արտադրություն, մեղվաբուծություն, մրգի և բանջարեղենի վերամշակում, առաջիկա հինգ տարիներին ուշադրության կենտրոնում կլինեն այս ոլորտները: Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին կարևոր է համարել գյուղատնտեսական ոլորտի զարգացումը ՝ մեր երկրում լայնածավալ տնտեսական աճ և տարածաշրջանային զարգացում երաշխավորելու գործում:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ քաղաքացու օրը նշելու համար 124 միլիոն դրամ հատկացնելն արդարացված է, քանի որ այն կոչված է քաղաքացիական դերակատարում ունենալու, քաղաքացի կրթելու և ձևավորելու: Խորհրդարանի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին և նշել, որ թեև Դավիթն իր ընկերն է, բայց Նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը, խնամին կամ բարեկամը լինելու հանգամանքը քննության վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ինչու՞ Ազգային ժողովը մերժեց նախագահի առաջադրած Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածուին, և ինչու՞ է Արարատ Միրզոյանը ստիպված եղել հեռուստացույցը կանխիկով գնել: Հարցերի պատասխանը՝ տեսանյութում:

Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանին ընտրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ազգային ժողովի օրակարգում այսօր նաև այլ հարցեր են եղել: Առաջարկվել են փոփոխություններ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության», ինչպես նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում, քննարկվել է ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրի վավերականացման հարցը, 2008 թվականի մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծը: Խորհրդարանը նաև ընդունել է նախորդ շաբաթ քննարկած մի շարք օրինագծեր:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։