Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019 21:30

Էպիկենտրոն 10.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 10.04.2019

Published in Անցուդարձ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները շարունակվում են: Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր իր ելույթում խոսել է անհանդուրժողականության և ռասիզմի մասին: «Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է, եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք»,-հայտարարել է պատգամավորը՝ պատահական չհամարելով երեկ ԵԽԽՎ-ում Լեյլա Յունուսի այն հայտարարությունը, որ դիկտատոր Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե կրկին ընդամենը պետք է խոսել, բերել այլատյացության օրինակներ, իսկ հետո մտահոգ դեմքով բանաձեւ ընդունել՝ կրկին առանց որևէ գործնական քայլ անելու, ընդամենն ավելանալու է հերթական մեռելածին բանաձեւերի թիվը:

Ուղևորափոխադրող ընկերություններից շատերը փակման վտանգի տակ են: Պակասող ուղեւորներ, «գործին խփող» տաքսիներ ու անհայտ ծագման մարդատար մեքենաներ: Այս իրավիճակը ԲՀԿ խմբակցության պատգամավորները քննարկել են ճանապարհային ոստիկանության, տրանսպորտի նախարարության ու մյուս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Անցած շաբաթ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հյուրընկալել էին ուղեւորափոխադրողներին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները: Իսկ այսօր դրանք ներկայացրել են պատկան մարմիններին՝ նշելով, որ անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ` խնդիրներին արագ լուծում տալու համար:

Վերաքննիչ դատարանը վաղը կհրապարակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը երկարացնելու փաստաբանական խմբի բողոքի վերաբերյալ որոշումը: Չորս ու կես ժամ տևած նիստից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Նիստին ներկա է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ 2-րդ նախագահը հանդես է եկել երկար ու մանրամասն ելույթով և նկարագրել է իրադարձությունները: Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը: Արդյո՞ք 2-րդ նախագահը ազատ կարձակվի՝ նկատի ունենալով այն, որ գործի քննությունն ավարտվել է: Արթուր Հակոբյանի տեսանյութը:

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է որոշումը և մերժել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքը: Դատարանը նաև ուժի մեջ է թողել առաջին ատյանի ` կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործի նախաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանն արդեն եղել է ազատության մեջ և չի խոչընդոտել գործի քննությանը: Փաստաբանը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում և վիճակը ծանր է: Նա նաև տեղեկացրել է, որ վերաքննիչ ներկայացրած իրենց բողոքը պայմանավորված է եղել ոչ թե առողջական վիճակի հիմնավորումով, այլ այն հանգամանքով, որ Գրիգորյանին կալանավորելու հիմքերը բացակայում են:

Մարտի 21-ից Արամուսի միջնակարգ դպրոցում դասադուլ է: 520 աշակերտ ունեցող կրթօջախում բողոքում են նորանշանակ տնօրեն Նոնա Պողոսյանի դեմ: Աշակերտներն ու նրանց ծնողները ցանկանում են այդ պաշտոնում տեսնել իրենց համագյուղացուն, որը 14 տարի նույն դպրոցում է աշխատել: Ցուցարարների խոսքով՝ նորանշանակ տնօրենը Կոտայքի մարզպետի հովանավորյալն է, և հենց այդ պատճառով է, որ իրենց բողոքը տեղ չի հասնում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն անելու հարցը: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանն առաջարկել է բուքմեյքերական գրասենյակներն ու բեթ-շոփերը տեղակայել միայն երեք քաղաքում՝ Սևանում, Ջերմուկում ու Ծաղկաձորում: Նախագծով առաջարկվում է հանրապետության բոլոր գազալցակայաններից հանել ավտոմատ խաղերը: Հանձնաժողովի անդամների մի մասը դեմ է եղել գրասենյակները փակելուն, ոմանք էլ պնդել են, թե պետք է վերահսկել նաև օնլայն հարթակը:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաղորդումն է քննարկվել Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գնահատմամբ՝ 2018-ն առանձնահատուկ էր ապրիլ-մայիսյան հեղափոխությամբ, որն արմատապես փոխել է հանձնաժողովի գործառույթները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր, լսել դատավորի թեկնածուի տեսլականը: Գոռ Հովհաննիսյանը, ում թեկնածությունն առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը, նշել է, որ ապրում և աշխատում է Գերմանիայում, դասախոս է, գիտությունների դոկտոր, անկուսակցական: Նա հանդիպումներ կունենա նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։