Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Մարտի 2019
Չորեքշաբթի, 13 Մարտի 2019 22:05

Էպիկենտրոն 13.03.2019

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 13 Մարտի 2019 21:00

Անցուդարձ 13.03.2019

Published in Անցուդարձ

Այսօր բավական լարված է եղել Երևանի կենտրոնում: Օպերայի հարակից տարածքում, որտեղ Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, վաղ առավոտից կրքերը թեժացել են: Սրճարանների աշխատակիցները փորձել են խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը, արդյունքում հրմշտոց է սկսվել նրանց ու կարմիր բերետավորների միջև: Երևանի քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ առաջին գծի սրճարանները պետք է ապամոնտաժվեն: Փետրվարի 15-ին սեփականատերերը ծանուցվել են, որ տեղի են ունենալու համարժեք գործողություններ, այսինքն՝ նրանք հնարավորություն են ունեցել ապամոնտաժել տարածքը, ինչը չեն արել:

Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևանում է: Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի ուշ արդեն նախագահական նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունեցել, որից հետո ամփոփել են բանակցությունների արդյունքները: Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Հայաստանի հետ պարզապես հարևաններ չեն, այլև բարեկամներ: Վրաստանի ղեկավարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության ու իր երկիրը վտանգներից զերծ պահելու առաջնահերթության մասին: Սալոմե Զուրաբիշվիլիին ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք:

Երևանում անցկացվել է առևտրատնտեսական և գիտատեխնիկական գործակության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Քննարկման օրակարգում եղել են երկու երկրների միջև գործակցության խորացման հեռանկարներն ու առաջնահերթ ուղղությունները: Նիստի ավարտին ստորագրվել է համագործակցության չորս հուշագիր:

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քննարկել է Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու եւ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ: Խորհրդարանական ուժերը կողմ են քվեարկել՝ առանց դեմ ու ձեռնպահ ձայների: Աջ ղեկով մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչեւ նախորդ տարեվերջ, Հայաստան կարող են ներմուծվել մինչեւ մայիսի 1-ը: Իսկ Հանրային ծառայության օրենքի փոփոխությամբ կստեղծվի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողով:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը միակողմանի էր և անընդունելի»,- արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: «Արցախի հարցում ընդդիմություն և իշխանություն չպետք է լինի, հարկավոր է միասնական դիրքորոշում»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է նաև Ստեփանակերտում անցկացված Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի վերաբերյալ իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը, անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին, պատասխանել պետական համակարգում սպասվող կրճատումներին, հարկային օրենսգրքի փոփոխություններին և ներքաղաքական այլ խնդիրներին առնչվող հարցերի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։