Items filtered by date: Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019
Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 20:20

Էպիկենտրոն 05.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԺ-ում վերսկսվել են Բյուջե 2020-ի քննարկումները: Սա քննարկումների վերջնական փուլն է: Նախագծով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, և թե՛ պակասուրդը: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու՞ են մերժվել իրենց առաջարկները: ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» վերահաստատել են իրենց դիրքորոշումը. բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու: Բյուջետային քննարկմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 20:03

Անցուդարձ 05.12.2019

Published in Անցուդարձ

Գործադիրն ընդունել է նախագիծ, որով աջ ղեկով մեքենաներն առանց վերասարքավորման կներմուծվեն Հայաստան և կփոխարինվեն ձախակողմյան ղեկային համակարգով: Մեկ այլ առաջարկով՝ թոշակառուները հետայսու իրենց թոշակը կստանան միայն անկանխիկ: Նիստի ընթացքում վարչապետը խոսել է սոցիալ-հոգեբանական և քաղաքակրթական մի շարք խնդիրներից, որոնց բախվում է կառավարությունը: «Երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ, ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, որն ասում է՝ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է նաև քաղաքակրթական այլ խնդիրների:

«Անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինը խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը»,-այսօր Բրատիսլավայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը: Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ներկայացրել է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ բաղկացած 7 կետից: «Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ինչպես նաև դրան նախորդած ԵԱՀԿ նախարարական խորհրդում Ադրբեջանի շրջանառած փաստաթղթում ներկայացված միակողմանի նախապայմանները պատգամավորների ուշադրության կենտրոնում են եղել: Խորհրդարանական խմբակցությունների իշխանական և ընդդիմադիր ներկայացուցիչները նշել են, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները նորություն չեն: Այս պարագայում ինչպե՞ս պետք է արձագանքի Հայաստանը:

Ազգային ժողովում շարունակվում են տարվա վերջին նիստերը: Պատգամավորները քննարկել են համայնքներում հանրաքվեների ինստիտուտի ներդրման հարցը: Կառավարությունն առաջարկել է կարգավորումներ,որոնք հնարավորություն են տալու բնակիչներին որոշել՝ ցանկանու՞մ են միավորվել հարակից համայնքներին, թե՞ ոչ: Հանրաքվեների արդյունքները, սակայն, չեն ունենալու իրավական ուժ, կրելու են խորհրդատվական բնույթ: Մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկել է ավելացնել ֆրակցիաների փորձագետների թիվը:

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշում է հիմնադրման 15-րդ տարեդարձը: Կարևոր հոբելյանի առիթով ԲՈՒՀ-ը կազմակերպել է միջազգային կոնֆերանս՝ «Կրթությունը 21-րդ դարում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, նաև ԲՈՒՀ-ի առաջին ռեկտորը:

Հերթական խոշորամասշտաբ աջակցությունը զինծառայողների ծնողներին: Տավուշի մարզի Իջևան քաղաքի հարյուրավոր բնակիչներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով հնարավորություն են ունեցել այցելելու Արցախ և տեսակցելու իրենց զինվոր որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց փոխադրման հարցն ու ամբողջ ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով լի ծանրոցներ է ուղարկել մեր թիկունքն օր ու գիշեր պահող տղաներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։