Items filtered by date: Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019

Հայկական Փի Ար ասոցիացիան արդեն չորրորդ անգամ պարգևատրել է հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին, ինչպես նաև հայտարարել է տարվա լավագույն քաղաքական գործիչ անվանակարգի հաղթողներին: Այս տարի նրանք երկուսն են՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամները տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներ են, նախագահը՝ հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլը: Մշտադիտարկում է իրականացվել նաև ավտոմատացված ռեժիմով: Նաիրա Զոհրաբյանը, բացի լավագույն քաղաքական գործչի մրցանակից, ևս մեկ հաճելի անակնկալի է արժանացել:

«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է «Կաշվե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի մրցաշարը: Եզրափակիչ մենամարտերին հետևել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը պարգևատրել է հաղթողներին և բարձր գնահատել մրցաշարը՝ նշելով, որ հիացած է բռնցքամարտիկների ցուցաբերած կամային հատկանիշներով և արհեստավարժությամբ: «Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքների հիման վրա ձևավորվելու է բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը 2020 թվականին պայքարելու է օլիմպիական ուղեգրերի համար:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։