Items filtered by date: Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 22:05

Էպիկենտրոն 19.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 19.12.2019

Published in Անցուդարձ

Դժբախտ պատահար Երևանում: Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում: Փրկարարները պարզել են, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը՝ մոտ 25 քմ: Կա 11 տուժած: Բոլոր տուժածները տեղափոխվել են «Արմենիա» Հանրապետական ԲԿ, այնուհետև՝ նրանցից 5-ը դուրս է գրվել, իսկ մնացածի առողջական վիճակը գնահատվել է կայուն: Պատահարի հետքերով գնացել է Հայկ Նավասարդյանը:

Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 19:26

Dr. Դավիթ 19.12.2019

Published in Dr. Դավիթ

Անհայտ անձինք երեկ գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել գույքը, փորփրել դարակները, կոտրել շքամուտքի տեսախցիկները: Թերթի հիմնադիր, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, խմբագրություն ներխուժած անձինք որևէ բան չեն գողացել: Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի գնահատմամբ՝ միջադեպը լրատվամիջոցին ճնշելու և լռեցնելու փորձ է, որն առնչություն ունի «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ թերթի հրապարակումների հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից կոչ է արել իրավապահներին շուտափույթ պարզել միջադեպի հանգամանքները:

Խորհրդարանն ամփոփել է արտահերթ նստաշրջանն ու աշխատանքային տարին: Օրակարգում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը, որով հնարավորություն է տրվում համայնքի բնակիչներին հանրաքվեների միջոցով որոշել՝ ցանկանու՞մ են իրենց համայնքն ընդգրկվի խոշորացված համայնքի կազմի մեջ, թե՞ ոչ: Իշխանությունն ընդունել է ԲՀԿ-ի առաջարկը, ըստ որի, հանրաքվեն վավեր կճանաչվի, եթե դրան մասնակցել է ընտրողների հիսուն տոկոսը:

«ԱԱԾ-ն երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում»,- ԱԱԾ աշխատողի օրվան ընդառաջ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձանագրելով, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առաջ դրված խնդիրը: Մասնագիտական օրվա առթիվ վարչապետն ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալներ են հանձնել մի խումբ նվիրյալ աշխատակիցների:

2020 թվականից հանրապետությունում դադարեցվելու է մի շարք գիշերօթիկների աշխատանքը: Գործադիրը որոշել է խնամքի այս հաստատությունների համար նախատեսված գումարը հատկացնել երեխաների կենսաբանական ընտանիքներին: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 6 և ավելի երեխա ունեցող, «Ծնողական փառքի» մեդալի արժանացած ծնողները նաև ֆինանսական պարգևատրում կստանան: Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրեական գործին, որի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ այս պահին ապացույցները բավարար են՝ նրանց մեղադրանք առաջադրելու համար:

Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 16:30

Մուլտիկնիկ 19.12.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։