Items filtered by date: Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2019
Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2019 22:20

Էպիկենտրոն 17.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 17.12.2019

Published in Անցուդարձ

«Կաշվե ձեռնոց» մրցաշարում հայտնի են եզրափակչի բոլոր մասնակիցները: Այսօր բռնցքամարտիկներն ուժերն են չափել կիսաեզրափակչում: Բոլոր քաշային կարգերում ընթացել է համառ ու անզիջում պայքար: Վաղը մարզիկները կպայքարեն արդեն հաղթողի տիտղոսի համար: «Կաշվե ձեռնոց»-ի եզրափակիչները կսկսվեն ժամը 16:10-ին և կլինեն «Կենտրոն»-ի ուղիղ եթերում, իսկ թե ովքեր են պայքարելու չեմպիոնական տիտղոսների համար, կիմանաք ներկայացվող տեսանյութում:

Նիստի առաջին հատվածում պատգամավորները լսել են «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթը տարբեր հարթակներում» զեկույցը, ապա քննարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստից հետո Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանն ամփոփել են աշխատանքները:

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործի անջատված մասով առաջին դատական նիստին ամբաստանյալը դատարան չի բերվել: «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնել են,որ Գրիգորյանին փորձել են տեղափոխել, բայց նրա առողջական վիճակը վատացել է և Գրիգորյանը ենթարկվել է զննության: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով գրավի չափ սահմանել 1 մլրդ 336 մլն 760 հազար դրամ արժողությամբ 25 միավոր անշարժ գույք, որը չի գտնվում կալանքի տակ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Կուսակցության ղեկավարությունն այսօր ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ ավագանիում լինում են իրավիճակներ, որոնք դուրս են Խաժակյանի ազդեցությունից, հետևաբար նրա աշխատանքը «ջուրն է լցվում»: Ինքը՝ Դավիթ Խաժակյանը, կուսակցության հետ տարաձայնություններ չունի և համաձայն է Էդմոն Մարուքյանի հետ: Ավագանու «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը հայտարարել են, որ իրենց քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել և աշխատելու են առաջվա պես:

Տուժողը կա,մեղավորները հայտնի են,բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: «Ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութը շարունակում է մնալ իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: ՀՔԾ-ն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, սակայն այն տեղից չի շարժվում: Մասնագետները մտահոգություն են հայտնում, որ տասնյակ տարիներ շարունակ խոշտանգման դեպքեր են գրանցվել, բայց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

 

Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2019 16:30

Մուլտիկնիկ 17.12.2019

Published in Մուլտիկնիկ

Պետեկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնել մոտ 46.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 24.5 մլրդ դրամի փոխարեն, հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Անդրադառնալով վերջին 11 ամիսների ցուցանիշներին ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ ՊԵԿ-ի հետաքննչական ու քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, պետությանը պատճառված վնասի չափն էլ կազմել է 20.8 մլրդ դրամ: Ընդ որում՝ դեպքերից 151-ը վերաբերել է հարկերից խուսափելուն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։