Items filtered by date: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019
Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019 22:21

Էպիկենտրոն 12.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 12.12.2019

Published in Անցուդարձ

Օրվա երկրորդ հատվածում խորհրդարանը քննարկել է Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել բանակի մարզական ակումբ: ԲՀԿ-ականները ողջունել են նախաձեռնությունը: «Սա ամանորյա ամենամեծ նվերն է մարզիկներին»,-ասել է Վարդևան Գրիգորյանը: Բուռն քննարկման է արժանացել հարկային մարմինների տեղեկատվության փոխանակման կոնվենցիան ճանաչելու և սնակնության ոլորտում առաջարկվող բարեփոխումների նախագիծը: Արտահերթ նիստի ընթացքում քննարկած բոլոր նախագծերն ԱԺ-ն ընդունել է:

Չնայած երեկ ԱԺ-ն ավարտել էր աշնանային նստաշրջանի աշխատանքը, սակայն արդեն այսօր կառավարության առաջարկով գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկվել է տասը հարց, որոնցից չորսը վարկային համաձայնագրեր են: Դրանց ընդունումն անհրաժեշտ է 2019-ի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար: Ընդդիմադիր խմբակցությունները քննադատել են ոչ նպատակային ծրագրերի համար վարկ վերցնելու կառավարության նախաձեռնությունը: Ֆինանսների փոխնախարարը պատճառաբանել է,որ վարկը չվերցնելու դեպքում խնդիրներ են առաջանալու հարկատուների գումարները վերադարձնելու հարցում: ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հայտարարել է,որ ԲՀԿ-ն միշտ է դեմ արտահայտվել պետության վարկային բեռը ավելացնելուն:

«Հայաստանում ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը: Գործադիրի այսօրվա նիստի օրակարգը չափազանց հագեցած էր: Քննարկվել է մոտ 70 հարց: Նախագծերից մեկի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային՝ արդարադատության նախարարից հետաքրքրվելով ՝ ի վերջո ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ում նկատմամբ բռնությունը կանխելուն է ուղղված կոնվենցիան: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի: Գործադիրի աշխատանքային հինգշաբթին ամփոփել է Աիդա Կարապետյանը:

Դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին Հայաստանի պատվիրակությունը կարևոր հաջողություն է գրանցել: Հայ պատվիրակները 13 առաջարկ են ներկայացրել, որոնք ընդունվել են բանաձևերի ու բանաձևերում տեղ գտած առաջարկների տեսքով: Ամենակարևոր ձեռքբերումը եղել է Ադրբեջանի պատվիրակության՝ Մեծամորի ատոմակայանը փակելու նախաձեռնության տապալումը:

«Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե արդարադատություն իրականացնող անձիք ովքեր են: Դրա համար մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ»,- լրագրողներին ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ընդգծել է, որ նման մեխանիզմների ներդրումը շարունակվելու է, նաև կարգապահական պատասխանատվության ինստիտուտն է կատարելագործվելու: Նախարարն այսօր մասնակցում էր Քրեական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամների և Եվրախորհրդի միջազգային փորձագետների հետ հանդիպմանը: Քրեական արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի կողմից:

Օլիմպավանում համագործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի և Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիաների միջև:Հուշագիրը ստորագրել են Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ Զամել Սայաֆ Ալ Շահրանին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը: Հուշագրի ստորագրումից հետո Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Զամել Սայաֆ Ալ Շահրանիին ընդունել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։