Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019
Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019 22:20

Էպիկենտրոն 11.12.2019

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 11.12.2019

Published in Անցուդարձ

«ՊՊԾ գնդում շենքի տանիք բարձրացել եմ, բայց չեմ կրակել ու Յուրի Տեփանոսյանին չեմ սպանել»,- «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին հայտարարել է Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Բարսեղյանը նշել է, որ տանիք բարձրացել է դիտարկում անելու նպատակով, բայց Տեփանոսյանի սպանության օրն ընդհանրապես տանիքում չի եղել: Սմբատ Բարսեղյանը պատմել է նաև Արթուր Վանոյանին սպանելու հանգամանքների մասին, ասել, որ ինքը ստիպված է կրակել գնդապետի վրա: Մեղադրողը էական հակասություններ է նկատել Բարսեղյանի՝ նախաքննության և դատարանում տված ցուցմունքներում:

Այս օրերին կրկին իր գոյության մասին հիշեցնելու անհաջող փորձեր է ձեռնարկում մի ընկերություն, որը բացառապես հեղինակություն վայելող կազմակերպության անունը շահարկելով` փորձում է իրեն կարևորել: Խոսքը գերմանացի գործարարների կողմից կառավարվող «Իստինվեստոր» ընկերության մասին է, որի տնօրինությունը որոշել է 10-ամյա վաղեմության պատմություններ վերհիշել ու այդ գործընթացում արատավորել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համբավն ու հեղինակությունը: «Իստինվեստոր»-ի գերմանացի տերերը վերհիշել են, որ 2006թ․մայիսին ձեռք են բերել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 3,2%-ի բաժնեմասն ու երկու տարի անց դրանց վաճառքի գինը իրենց ձեռնտու չի եղել: Նախ առավել քան զավեշտալի է, որ գերմանացիները ներկայանում են որպես ներդրողներ, որովհետև նրանք որևէ ներդրում չեն իրականացրել և ընդամենը արդեն իսկ վերակառուցված գործարանի բաժնեմասեր են գնել և այն էլ՝ առանց կոմբինատի ֆինանսական հաշվետվություններին ծանոթանալու: Իհարկե պարզից էլ պարզ է, որ իրական փաստերը կեղծ լույսի ներքո ներկայացնելու հաշվին գերմանացիներն ընդամենը կլորիկ գումարներ ձեռք գցելու նպատակ են ունեցել, սակայն իրականությունը բոլորովին այլ է, և հենց դա է վկայում այն հանգամանքը, որ գերմանացիները պարտվել են բոլոր դատական ատյաններում:

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է: Նա երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան մյուս թեկնածուն՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Կիրակի օրվա քվեարկության արդյունքներից արդեն իսկ պարզ էր, որ ընտրվելու է հենց Մաշալյանը: Թուրքիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը Մայր եկեղեցում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, շնորհակալություն հայտնել ընտրությունը պատվով անցկացնելու համար: «Նոր ծրագրերով նոր համայնք կերտելու կարիք ունենք»,-ասել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Խորհրդարանական մեծամասնությունը որոշեց ՍԴ -ի դատավորներին ընձեռել վաղաժամ թոշակի գնալու աննախադեպ հնարավորություն: Ձայների 82 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ աղմկահարույց օրինագիծն այսօր ընդունվել է նաև 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Ընդդիմադիր ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» կրկին դեմ են քվեարկել: «Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, սա ամբողջապես քաղաքական պրեսսինգ է»,- ԲՀԿ խմբակցության անունից ասել է Նաիրա Զոհրաբյանը: Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նախագիծը համարել է «ձեռքսեղմման առաջարկ»: Սուր քննադատության արժանացած այս օրինագծի քվեարկությամբ ամփոփվել է 7-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը:

«Նախագիծը ՍԴ-ն հլու-հնազանդ դատավարներով համալրելու նպատակ է հետապնդում».Իվետա Տոնոյան
Սահմանադրական դատարանի վերաբերյալ քննարկումները շարունակվել են նաև ճեպազրույցներում, որոնք վերջինն են այս տարվա ընթացքում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրինագիծը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է: Ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», խնդրի լուծումը տեսնում է միայն սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: Իշխանությունն իր հերթին վստահեցնում է՝ օրենքում որևէ խաբկանք չկա:

ԲՈՒՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահը երեկ հայտարարություն էր տարածել, թե օպտիմալացման անվան տակ ռեկտորի պաշտոնակատարը պատրաստվում է աշխատանքից ազատել մի խումբ աշխատակիցների: Արմեն Ավետիսյանը «Էպիկենտրոնին» պատմել է,որ կազմակերպության ու Գեղամ Գևորգյանի միջև լարվածությունը սկսել է այն բանից հետո, երբ վերջինն ամռան ավարտին ցանկացել է ազատել համալսարանի մոտ 30 աշխատակցի, իբր ստորաբաժանման փակման պատճառով: Ավետիսյանի պնդմամբ՝ ստորաբաժանումների փակումը եղել է բացառապես Գևորգյանի ցանկությունը, ավելին՝ դա արվել է ներքին կանոնադրությունների խախտումներով: Ռեկտորի պաշտոնակատարը հրաժարվել է հարցազրույցից՝ պատճառաբանելով, թե այդ թեմայով ասելիք չունի:

Երևանի քաղաքապետարանն Ամանորի գիշերը հրավիրում է անցկացնել հանրապետության հրապարակում: «Տոնական միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով, ամեն երեկո պետք է հետաքրքիր դարձնենք մայրաքաղաքի կենտրոնը համաքաղաքացիների, հյուրերի համար»,- ասել է քաղաքապետի տեղակալը: Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև միջոցառումների համար նախատեսված գումարի չափին, նշել, որ Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, լրացուցիչ գումարը տրամադրել է կառավարությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։