Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019

Սկանդալ Միլանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Հայկական եկեղեցի է ներխուժել ադրբեջանցի մի բլոգեր և բորբոքված կերպով սադրիչ հարցեր ուղղել Հայաստանի վարչապետին: Նա Հայաստանին մեղադրել է Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանության» համար և պահանջել «ազատել Ադրբեջանի հողերը»: Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ լսել է ադրբեջանցի բլոգերին, ասել, որ երաշխավորում է նրա անվտանգությունը, ապա մանրամասն պատասխանել հնչած բոլոր հարցերին: Սա, սակայն, Միլանում ընթացող հանդիպման միակ միջադեպը չի եղել: Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը Փաշինյանին մեղադրել է նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության համար և պահանջել Հայաստանի վարչապետի հրաժարականը:

Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019 21:00

Էպիկենտրոն 20.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019 20:00

Անցուդարձ 20.11.2019

Published in Անցուդարձ

Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծը հարձակվել է փորձառու որսորդի վրա: 35-ամյա Արման Գաբրիելյանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ այդ տարածաշրջանում կովկասյան ընձառյուծի գոյությունն անակնկալ էր: Դեպքից հետո նախարարության աշխատակիցները այդ տարածքում ֆոտոթակարդներ են տեղադրում:

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիա: Սկզբում մեր երկրի ղեկավարը այցելել է աղետալի ջրհեղեղի պատճառով մեծ վնասներ կրած Վենետիկ, եղել Սուրբ Ղազար կղզում: Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության Մայրավանքում վանահոր ուղեկցությամբ շրջայց է կատարել և այցելուների հուշամատյանում գրել.«Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը: Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել»: Վարչապետը նաև հանդիպել է տեղի վանականներին ու հայ համայնքին:

Ազգային ժողովում տեղի են ունեցել հերթական ճեպազրույցները: Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են հերթական նիստերի ընթացքում քննարկված աղմկահարույց նախագծերին, մասնավորապես` այսպես կոչված «օրենքով գողերի» վերաբերյալ օրինագծին և Բյուջե 2020-ին: Լրագրողները հետաքրքրվել են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ընթացող բողոքի ակցիայի, վեթթինգի գործընթացի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և քրեական հեղինակությունների փոխհարաբերությունների մասին քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներով:

Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանում գումարվել է «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացող աշխարհում» թեմայով համաժողով, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, գործարարներ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկկողմ պայմանավորվածություն այն մասին, որ ցանկացած բիզնես, որ կհանդիպի Ռուսաստանի տարածք մուտքի խոչընդոտի, կարող է այդ մասին հայտնել երկու պետությունների համապատասխան կառույցներին, որոնք համատեղ կլուծեն խնդիրը: Միջոցառմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հանրային հնչեղության մի շարք հարցերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է ռուսական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և անդրադարձել մի շարք ուշագրավ հարցերի: Դրանք վերաբերել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական գործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլ թեմաների:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում և պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով պետության շահերին պատճառվել է էական վնաս: Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Ուսանողության միջազգային օրվա առթիվ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվել է Բազկամարտի ուսանողական մրցաշար: Արդեն ավանդական դարձած մարզական միջոցառմանն այս տարի մասնակցել է աննախադեպ թվով՝ մոտ 500 ուսանող: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները Գագիկ Ծառուկյանի կողմից արժանացել են մեդալների, գավաթների և դրամական խոշոր պարգևների:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։