«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ են՝ ընդգրկելով առանց բացառության բոլոր ոլորտները: Դրանք, անկասկած, զարգանում էին Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի անմիջական փոխվստահելի շփման ազդեցությամբ», - նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով հայ – ռուսական հարաբերությունների վերջին 10 տարին: Լավրովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Հիմնովին նորոգվում են Մարտակերտի ռազմավարական նշանակություն ունեցող երկու գլխավոր պողոտաները՝ Ազատամարտիկների եւ Սախարովի փողոցները: Ապրիլի պատերազմի ժամանակ ճանապարհներն արկակոծվել են: Պատասխանատուները հավաստիացրել են, որ նորոգումից հետո ճանապարհները որակապես ոչնչով չեն զիջի Վարդենիսի մայրուղուն:
Ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առիթով Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ տեղադրվել է 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որը հավերժացնում է ապրիլի քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:
Ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվել է. Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնական ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի: Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման պաշտոնական արարողությանը հայրապետական օրհնանքի խոսք է ասել Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու մաղթանքներն ենք բերում Ձեզ՝ նախագահի բարձր պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Մեր երկրի կյանքում արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի վարչապետ, հաջողություն եք արձանագրել դիվանագիտական ասպարեզում, բարեգործություններով ներդրում բերել հոգևոր անդաստանում,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանգստյան օրերին Օլիմպավանի լողավազանում կրկին մեծ աշխուժություն էր: Այստեղ մարզվող երեխաների համար կազմակերպվել էր լողի հերթական մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 300 երեխա:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv