Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այսօր կրկին հիշել են Ապրիլի քառօրյա պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Եսայանին: Դարբնիկի միջնակարգ դպրոցի Ժորա Եսայանի անվան նախնական զինվորական պատրաստության դասարանում տեղի է ունեցել բաց դաս, որից հետո դպրոցի աշակերտները շնորհավորել են Ժորայի մորը՝ տիկին Մարինեին, ապրիլի 7-ի կապակցությամբ, և երախտագիտություն հայտնել հերոս զավակ դաստիարակելու համար:
Բնակարանամուտ Զեյթուն 2- ում, հիմնարկեք Զեյթուն – 3 – ում և մի հսկայական թաղամասի նախագծի՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագծի ներկայացում նախագահ Սերժ Սարգսյանին:Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին բնակարանային ապահովության սոցիալակն ծրագիրը արդեն 10 տարի իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումը:
2018 թվականի ապրիլի 22-ից ԱՄՆ-ը վերագործարկում է GSP՝ ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար: Հրամանագիրը ստորագրվել է ՄՆ նախագահը: Եվրամիության ընդհանրացված արտոնությունների համակարգը մշակված է միջազգային առևտրի միջոցով գործընկեր պետությունների տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով:
Մայրության և գեղեցկության տոնը՝ լավագույն առիթ գնահատելու բոլոր այն կանանց, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել մեր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն ապրիլի 7-ի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանի անունից պարգևների է արժանացրել կուսակցության բոլոր այն նվիրյալ կանանց, որոնք եղել են քաղաքական թիմի կողքին հիմնադրման օրից և ունեցել են ակտիվ ներդրում կուսակցության կայացման ու զարգացման ճանապարհին:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնը և արտասահմանյան հայտնի «Օմնյա Թեք» ընկերությունը Հայաստանում սկսում են հերթական խոշոր ներդրումային նախագիծը: Առաջին քայլերից մեկը լինելու է կրիպտոարժույթի արտադրությունը: Դրանից զատ բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա իրականացվելու են նոր ծրագրեր և տեխնոլոգիական խոշոր նախագծեր: Այդ գործին, ի թիվս 500 արտասահմանյան ընկերությունների, կմիանան նաև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Գուգլը և Ամազոնը: Կհիմնվի նաև հսկայական տեխնոպարկ և տվյալների փոխանակման կենտրոններ: Առաջիկա 2 տարում ներդրումների ծավալը կգերազանցի 2 միլիարդ դոլարը: «Օմնյա Թեք» ընկերության հիմնադիր Ռոբերտ Վելգը նշել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս հաշվի են առել Գագիկ Ծառուկյանի հանդեպ վստահությունը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv