Items filtered by date: Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018
Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 23:00

Էպիկենտրոն 16.04.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 20:20

Անցուդարձ 16.04.2018

Published in Անցուդարձ

ԱԺ Նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի հրավերով Հայաստան է այցելել Մոսկվայի մարզային Դումայի պատվիրակությունը՝ առաջին փոխնախագահ Լարիսա Լազուտինայի գլխավորությամբ: Խորհրդարանում այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: 7.5 միլիոն բնակչություն ունեցող Մոսկվայի մարզը կարող է մեծ սպառող լինել Հայաստանի գյուղատնտեսական մթերքների համար,- հայտարարել է ԱԺ Նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Ռուսական Известия-ին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպով զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ ստացվել էր այնպես, որ նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում, սակայն չուներ լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները:

Իմ քայլը նախաձեռնության անդամներն ու նրանց կողմնակիցներն առավոտից փակել են Երեւանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները: Ցուցարարները շրջել են Երեւանի փողոցներում: Լարված է եղել Կորյունի փողոցի հատվածում: Ոստիկանները փորձել են փակել Իմ քայլը նախաձեռնության ճանապարհը, սակայն ցուցարարներին հաջողվել է ճեղքել պատնեշը: Օրվա երկրորդ կեսին ցուցարարները Բաղրամյան պողոտայում ճեղքել են ոստիկանների շարքերը՝ փորձելով մոտենալ ԱԺ շենքին, որից հետո ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ: Օրվա ընթացքում ոստիկանությունն արդեն երրորդ հայտարարություն է տարածել, վերջին հայտարարությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին: Ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: Բախման հետեւանքով Նիկոլ Փաշինյանը քերծվածքներ է ստացել եւ տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Նաիրի ԲԿ է տեղափոխվել նաև 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ թեթև: Ծանր վիճակում գտնվող ոստիկանը բեկորային վնասվածք է ստացել` անոթի վնասումով:

Երկրի վարչապետի ընտրության օրակարգով հրավիրվելիք ԱԺ հատուկ նիստը Բաղրամյան 19 հասցեից այլ հասցե տեղափոխվելու վերաբերյալ խոսակցությունը խիստ չափազանցած է: Խորհրդարանի իշխող երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ղեկավարներն այսօր հայտարարել են, որ Հայաստանի ապագա վարչապետին պատգամավորները կընտրեն Ազգային Ժողովի լիագումար նիստերի դահլիճում: Իշխող ֆրակցիաների ղեկավարները նաև գնահատել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած զանգվածային անհնազանդության գործողությունները:

Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում մեկնարկել է սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 32 երկրի մոտ 300 մարզիկ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Պոզնյակովը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։