Items filtered by date: Հինգշաբթի, 01 Մարտի 2018
Հինգշաբթի, 01 Մարտի 2018 23:22

Էպիկենտրոն 01.03.2018

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 01 Մարտի 2018 20:20

Անցուդարձ 01.03.2018

Published in Անցուդարձ

Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգի հարցերի քննարկումը՝ տվել է մի քանի հանձնարարական: Կառավարությունը որոշել է 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա-Ս ինվեսթմենթս» ընկերությանը: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար: Ընկերությունը ծրագրի իրականացման համար մոտակա 7-10 տարվա ընթացքում նախատեսում է ներդնել 7,5 միլիարդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը: 2001թ-ից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել և գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք 2017 թվականին մասնակցություն են ունեցել երիտասարդական տարբեր նախաձեռնություններին ու նշանակալից հաջողություն են արձանագրել։ Հայկյան հատուկ մրցանակները երիտասարդներին է շնորհել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Եթե ընտրվեմ, իմ ամբողջ եռանդը և երկար տարիների փորձը ծառայեցնելու եմ մեր երկրի, Արցախի և Սփյուռքի խնդիրների լուծմանը,- այսօր Խորհրդարանում հայտարարել է Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածուի պաշտոնում են առաջադրել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորները: Իսկ ԱԺ նիստն առավոտյան մեկնարկել էր մեկ րոպե լռությամբ ի հիշատակ 2008 թվականի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձության հետևանքով զոհված 10 անձանց: Նիստի ընթացքում մեծամասնությունը դեմ է քվեարկել Ծառուկյան խմբակցության նախագծին՝ հարկային օրենսգրքի փոփոխության վերաբերյալ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։