Items filtered by date: Ուրբաթ, 09 Նոյեմբերի 2018

Նոյեմբերի 10-ից կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ: Պետբյուջեից հավելյալ միջոցներ ծրագրի իրականացման համար չեն ծախսվելու: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հուշագրի ստորագրմամբ ազդարարել են երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Պաշտոնյաները կարևոր են համարել նաև թոշակառուների զբաղվածության խնդիրը: «Հենց սա է հարցը, որ մենք որոշել ենք սկսել մեր տարեց ընկերներին, թոշակառուներին փուլային ներգրավել մեր հասարակության տարբեր միջավայրեր և տարբեր հնարավորություններ ընձեռել»,-ասել է Մանե Թանդիլյանը:

Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել բացօթյա առեւտրով զբաղվողները։ Նրանք պահանջել են գոնե մինչև Ամանոր շարունակել առևտուրը՝ առաջարկելով փոքր կրպակներ հատկացնել: Ակցիայի մասնակիցներին ընդունել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը: Լսելով առեւտրականներին բողոքն ու մտահոգությունները՝ նա նշել է, որ խնդրի շուտափույթ լուծման համար այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում։

Հայաստանն ամենաուժեղն է աշխարհի ամենաուժեղ մարզաձևում: Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը մեր երկրի առաջին ոսկին է նվաճել: Մեդալ, որն աշխարհին ստիպեց հոտընկայս հարգել հայոց հիմնը : Ընդ որում հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում բոլորին հաղթել է բացահայտ առավելությամբ՝ սահմանելով աշխարհի 3 ռեկորդ:

Ուրբաթ, 09 Նոյեմբերի 2018 20:21

Անցուդարձ 09.11.2018

Published in Անցուդարձ

Հայաստանում դեղերի գները չեն նվազում: Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը մամուլի ասուլիսում երեք պատճառ է մատնանշել: Նրա խոսքով` դեղերի գնի բարձրացման առաջին հերթին բերում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկը: Ինչպիսին է Առողջապահության նախարարության դիրքորոշումը և արդյոք պատրաստվում են հարկատեսակի հարցը վերանայել: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

Հայաստանից Ռուսաստան, Վրաստան, Իրան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթին 7 ընկերություն է հայտ ներկայացել: Այդ ընկերության չվացուցակով շահագործվող ավտոբուսները նախարարության փորձագետները գնահատել են մինչև 10 բալանոց սանդղակով, ուսումնասիրել փոխադրման պայմանները, վարորդների մասնագիտական փորձը: Եռօրյա ժամկետում մրցույթի տվյալները կամփոփվեն ու արդեն հաղթող ընկերությունները կսկսեն երթևեկը: Մրցույթի գնահատման ժամանակ երկու ընկերություն պարզել են, որ չեն ներառվել մրցույթում, քանի որ հայտը 20 րոպե ուշ են ներկայացրել: Այդ ընկերությունների ղեկավարները մեղադրել են տրանսպորտի նախարարությանը՝ կարգերը փոխելու և չծանուցելու համար:

«Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի:  Խորհրդարանի առաջիկա  ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով ընդդիմություն»,- Ղազախստանում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջիկայի ամենակարևոր թեման տնտեսական զարգացումն է: Անդրադառնալով հարցադրմանը, թե կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե ոչ, վարչապետի պաշտոնակատարն ասել է՝ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ ու վայելել այդ թալանածը:

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին: «Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ»,-շեշտել է Մակրիսը:

Դսեղում մշակութային ու սպորտային կյանքը նոր թափով է զարգանում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ՝  հիմնովին վերանորոգվել  են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու  դպրոցի մարզադահլիճը: Խնդիրների մասին Գագիկ Ծառուկյանին հայտնել էին Դսեղ կատարած այցի ընթացքում: Նա վստահեցրել էր, որ Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանն ու դպրոցի մարզադահլիճը կվերանորոգվեն ամենասեղմ ժամկետում: Խոստումն արդեն վերածված է իրականության: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։